• Latest news

Հաստատվել է՝ որ սննդակարգն է օգտակար 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում

14 օգոստոսի, 2019  22:27

Սննդակարգում սպիտակուցների եւ ճարպերի բարձր պարունակության դեպքում ածխաջրերի նվազեցումը լավացնում է գլիկեմիայի հսկողությունը 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող հիվանդների մոտ: Այս մասին վկայում են Բիսպեբերգի մանկական հիվանդանոցի մասնագետների եւ Օրխուսի եւ Կոպենհագենի համալսարանների աշխատակիցների համատեղ հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Diabetologia ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել է Բիսպեբերգի մանկական հիվանդանոցից 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող 28 հիվանդ, որոնց հետեւել են 12 շաբաթվա ընթացքում: 6 շաբաթվա ընթացքում կամավորները ստանդարտ դիաբետիկ դիետա են պահել, ապա փոխել են սննդակարգը՝ նվազեցնելով ածխաջրերի քանակը, բարձրացնելով սպիտակուցների քանակն ու չափավոր բարձրացնելով ճարպերի քանակը:

Պարզվել է, որ 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում գլիկեմիայի հսկողությունը լավանում է արյան մեջ շաքարի մակարդակի նվազեցման հաշվին, այդ թվում՝ երկարաժամկետ հեռանկարով: Բացի այդ, գրանցվել է ճարպերի մետաբոլիզմի վրա տվյալ սննդակարգի բարենպաստ ազդեցությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել