• Latest news

ԱՄՆ-ում էլեկտրոնային ծխախոտ ծխելուց հետո առողջական խնդիրներով 22 մարդ  է հոսպիտալացվել

15 օգոստոսի, 2019  15:38

ԱՄՆ-ում առնվազն 22 մարդ է հոսպիտալացվել էլեկտրոնային ծխախոտ ծխելուց հետո առաջացած առողջական խնդիրներով: Այսպես՝ Վիսքոնսինում թոքերի վնասվածքի պատճառով ստացիոնար բուժում է ստանում 12 մարդ, Իլինոյսում՝ 6, իսկ Մինեսոտայում՝ 4: Նրանց մեծ մասը երիտասարդներ են, որոնք նախկինում առողջության հետ կապված խնդիրներ չեն ունեցել:

CBS-ի տեղեկություններով՝ Մինեսոտայից բժիշկները սկզբում կարծում էին, որ հոսպիտալացված դեռահասների մոտ շնչառական ինֆեկցիա է, սակայն հետագա հետազոտությամբ հայտնաբերել են թոքերի վնասվածքներ, որոնք դարձել էին հազի, կտրուկ ցավի եւ հեւոցի պատճառը:

Բոլոր տուժածները վեյփերներ են:

Ավելի վաղ ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը (FDA) հայտնել էր վեյփ ծխելուց հետո առողջական խնդիրների 127 դեպքի քննության մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել