• Latest news

6-ամյա տղան գենային մուտացիայի պատճառով երբեք պինդ սնունդ չի կերել

15 օգոստոսի, 2019  20:00

Օհայոյի 6-ամյա բնակիչ Քոէն Բրամլին բացառիկ գենային մուտացիայի պատճառով ի վիճակի չէ պինդ սնունդ ուտել:

PEOPLE-ը հաղորդում է, որ ծնողներն ինչ-որ կասկածելի բան են նկատել, երբ 4 ամսականում փորձել էին նրա սննդաբաժնում պինդ սնունդ ներառել, սակայն փոքրիկ Քոէնը դրանից սրտխառնոց էր ունեցել: Բացի այդ երեխան չափազանց հաճախ էր հիվանդանում տարբեր ինֆեկցիաներով:

Բժիշկները մի քանի տարի չէին կարողանում ախտորոշում տալ, մինչեւ որ պարզել էին, որ պինդ սնունդ չընդունելու պատճառը գենային մուտացիան է: Հենց նա  է ազդում իմումային համակարգի  եւ մարսողության վրա:

Արդյունքում իմունային բջիջները սկսում են հարձակվել կլանված պինդ սնսնդի վրա՝ այն որպես օտարածին մարմին համարելով:

Ներկայումս Քոէնը աշխարհում միակ մարդն է, որի մոտ պաշտոնապես  նման տարօրինակ մուտացիա է հայտնաբերվել:

Սակայն բժիշկները չեն բացառում, որ հիվանդները կարող են շատ լինել եւ նրանց վիճակը պարզապես ախտորոշված չէ այս կամ այն պատճառներով:

Հիվանդությունից բուժումը, որի գոյության մասին բժշկական հանրությունն անգամ չէր կասկածում, գոյություն չունի:

Մինչ այդ բժիշկները հույս ունեն, որ առողջական վիճակը կարող է բարելավվել ոսկրածուծի փոխպատվաստման շնորհիվ:

Անցկացված անալիզների համաձայն՝ պոտենցիալ դոնորներ կարող են լինել Քոէնի հարազատ եղբայրները եւ քույրերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել