• Latest news

Գիտնականները պարզել են, թե ինչու են տղամարդիկ անտարբեր մրգերի եւ բանջարեղենի նկատմամբ

16 օգոստոսի, 2019  12:19

Արեւելյան Անգլիայի համալսարանի մասնագետները որոշել են պարզել, թե որն է շատ տղամարդկանց առողջ սննվելու  հանդեպ անտարբերության պատճառը: Մասնագետների մոտ  այս գաղափարը ծագել է այն տվյալներից հետո, որ Անգլիայում ամենաքիչը մրգերն ու բանջարեղենը ուտում են18-24 տարեկան երիտասարդ մարդիկ:

Հետազոտությանը մասնակցել են 18-ից 24 տարեկան 34 կամավորներ, որոնց մարմնի զանգվածի ցուցանիշը նորմայի սահմաններում է եղել: Մասնակիցները պետք է  չորս օր օրագրում մանրամասն  գրեին իրենց սննդակարգը: Այնուհետ նրանք պատասխանել են առողջ սննվելու  սկզբունքներին վերաբերող  հարցերին:

Պարզվել է, որ տղամարդկնաց մեծ մասն անգամ տեղեկացված չի եղել, որ առողջության պահպանման համար հարկավոր է  օրական 5 չափաբաժին միրգ եւ բանջարեղեն ուտել: Բացի այդ, նրանք չեն իմացել քրոնիկ հիվանդությունների զարգացման  եւ տվյալ մթերքների քիչ սպառման հետ կապի մասին:

Մինչ այդ կամավորներն իմացել են, որ բանջարեղենն ու մրգերը օգտակար են առողջության համար: Կամավորների ամենաբարձր տոկոսը եղել են նրանք, ովքեր հազվադեպ են մրգեր եւ բանջարեղեն կերել՝ դա բացատրելով նրանով, որ իրենց դուր չի գալիս դրանց համը, կամ սննդաբաժինը ընդլայնելու  եւ ինչ-որ նոր բան փորձելու ցանկության բացակայության հետ կամ պատրաստել չսիրելու հետ, ինչի արդյունքում կիսաֆաբրիկատներ են գնում:

 

Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Nutrients ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել