• Latest news

Հայաստանում իրացվող չինական արտադրության օպտիկական ապակիների 90 տոկոսը հավաստագրված չէ

16 օգոստոսի, 2019  13:40

Հայաստանում իրացվող չինական արտադրության օպտիկական ապակիները 90 տոկոս դեպքերում որակի հյավաստագրեր չունեն: Օգոստոսի 16-ին մամուլի ասուլիսում այս մասին հայտնեց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:

Նրա խոսքով՝ Ասոցիացիայի կողմից մոնիթորինգ է անցկացվել երեւանյան 55 օպտիկայի վաճառքի կետերում: «Իտալական եւ գերմանական արտադրության օպտիկական ապակիները հավաստագրեր ունեն, սակայն Չինաստանից արտադրանքի դեպքում 90 տոկոսը հավաստագրում չունի»,- տեղեկացրեց նա: Նշվեց, որ այս իրավիճակը մտահոգություն է առաջացնում՝ հաշվի առնելով օպտիկական ապակիների որակի անմիջական ազդեցությունը մարդու առողջության վրա:

Պողոսյանը նշեց, որ այս հարցի լուծումը Էկոնոմիկայի նախարարության եւ Շուկայի հսկողության տեսչական մարմնի իրավազորության ներքո է: Օգոստոսի սկզբին նախարար Տիգրան Խաչատրյանին առաջարկ է ուղարկվել օպտիկական ապակիները այն ապրանքների ցուցակում մտցնելու մասին, որոնք ենթակա են պարտադիր հավաստագրման:

Ինչ վերաբերում է Տեսչական մարմնի գործունեությանը, ապա այն քննադատության ենթարկվեց մշտապես իր լիազորությունների սահմանափակ լինելը վկայակոչելու համար:

«Հայաստանում գործում է 6 տեսչական մարմին, եւ մեր Ասոցիացիան ակտիվորեն աշխատում է դրանցից 2-ի հետ՝ Շուկայի հսկողության տեսչական մարմնի եւ Պարենային անվտանգության տեսչական մարմնի հետ: Ես նրանց աշխատանքին զրո գնահատական եմ տալիս, քանի որ նրանք ջանում են պատասխանատվությունից խուսափել եւ վիճահարույց հարցերի դեպքում առաջարկում են դատարան դիմել: Բայց, օրինակ, չի կարելի մեկ բանկա անորակ թթվասերի հարցը դատարանում լուծել: Պետք է գործի միջանկյալ օղակ»,- հայտարարեց Պողոսյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել