• Latest news

Սաղմը սաղմի մեջ. Հնդկաստանում եզակի դեպք է հայտնաբերվել

17 օգոստոսի, 2019  15:01

Հնդկաստանում հայտնաբերվել է սաղմը սաղմի մեջ (fetus in fetu) զարգացման եզակի դեպք:

BMJ-ում հրապարակված զեկույցի համաձայն՝ 17-ամյա աղջիկը, ում անունը չի հրապարակվում, բժիշկներին է դիմել ցավի եւ փորի մեջ զանգվածի աճելու գանգատներով: Սքանավորմամբ պարզվել է ճարպային եւ փափուկ հյուսվածքների զանգված, ինչպես նաեւ կալցինացված կտորներ, որոնք իրենց ձեւով նման էին ողների, կողերի եւ երկար ոսկորների:

30 х 16 х 10 սմ չափերով գունդը հեռացվել է վիրաբուժական ճանապարհով: Այն հետազոտելով՝ բժիշկները դրա մեջ մազեր, ոսկորներ, ատամներ եւ մարմնի տարբեր մասեր են գտել, ինչը ցույց է տալիս, այսպես կոչված, fetus in fetu, այսինքն՝ սաղմը սաղմի մեջ: Սա շեղում է, որի ժամանակ լինում են մեծ քանակությամբ հյուսվածքներ, որոնք պտղի են հիշեցնում՝ ձեւավորված այլ պտղի մարմնի մեջ:

500 հազար կենդանածիններից մոտ մեկ անգամ է հանդիպում սաղմը սաղմի մեջ: Բժշկական գրականության մեջ նկարագրված է նման 200-ից պակաս դեպք: Հաղորդվում է, որ fetus in fetu-ն ավելի հաճախ հանդիպում է արական սեռի ներկայացուցիչների մոտ:

«Համաշխարհային մասշտաբով սա fetus in fetu-ի 8-րդ դեպքն է մեծահասակ մարդու մոտ եւ առաջին դեպքը մեծահասակ կնոջ մոտ»,- նշում են զեկույցի հեղինակները:

Վիրահատությունը կատարվել է 2 տարի առաջ, եւ բժիշկները նշում են պացիենտի մոտ առողջական խնդիրների բացակայության մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել