• Latest news

Ինչու՞ է հղիներին խորհուրդ տրվում D վիտամին ընդունել

19 օգոստոսի, 2019  12:49

Հղիության ընթացքում D վիտամինի ընդունումն օգնում է նվազեցնել երեխաների մոտ ատամների խնդիրների առաջացման վտանգը: Այդ մասին նշվում է նոր դանիական հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են JAMA Pediatrics ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել է 623 կին, որոնց բաժանել են 2 խմբի: Առաջին խմբի մասնակիցները հղիության 24-րդ շաբաթից D վիտամինի մեկ 400 МЕ հաբ են ընդունել եւ այդ վիտամինի եւս մեկ 2400 МЕ հաբ:
Երկրորդ խմբի կանայք D վիտամինի մեկ 400 МЕ հաբ են ընդունել, իսկ մյուսմ հաբը եղել է նմանատիպ տեսակի պլացեբո:


6 տարի անց ատամնաբույժները զննել են երկու խմբերի կանանց երեխաներին:

Ընդ որում ատամնաբույժները չեն իմացել, թե ինչ վիտամինային հավելումներ են ընդունել նրանց մայրերը հղիության ընթացքում: Պարզվել է, որ ավելի շատ D վիտամին ընդունած մայրերի երեխաների մոտ էմալի դեֆեկտներն ինչպես մշտական, այնպես էլ կաթնատամներում 47 տոկոսով քիչ են եղել, քան վերահսկվող խմբի կանանց երեխաների դեպքում:


Կոպենհագենի համալսարանի մանկաբուժության պրոֆեսոր Հանս Բիսգարդը՝ հետազոտւթյան առաջատար հեղինակը, կարծում է, որ 10 տարեկանում երկրորդ խմբից երեխաներն ավելի շատ կարիեսի խնդիր կունենան, քան առաջին խմբից երեխաները, որոնց մայրերը ավելի շատ D վիտամին են ընդունել:
Այլ հետազոտությունների համաձայն՝ D վիտամինն անհրաժեշտ է մկանային հյուսվածքի եւ մկանների ուժի նորմալ ապահովման համար: Բացի այդ վիտամին D-ի պակասն ազդում է սերմնահեղուկի որակի վրա. այդ վիտամինի պակաս ունեցող տղամարդկանց մոտ արյան շիճուկում սերմնաբջիջները ոչ միայն քիչ են, այլեւ պակաս շարժուն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է