• Latest news

Տիեզերագնացների ուղեղի վրա ինչպե՞ս են ազդում միջմոլորակային թռիչքները

21 օգոստոսի, 2019  10:40

Ռուսաստանցի գիտնականները պարզել են, թե տիեզերք թռիչքներն ինչպես են ազդում տիեզերագնացների ուղեղի վրա: Մոսկվայի պետական համալսարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ գալակտիկական տիեզերական ճառագայթները կարող են նպաստել միջմոլորակային թռիչքներ իրականացնող տիեզերագնացների ուսանելիության բարձրացմանը:

Ռուսական առաջատար գիտական կենտրոններից գիտնականների խումբը փորձեր է անցկացրել առնետների վրա, որոնց ճառագայթահարել են վարակված ծանր մասնիկներով (նիկելի եւ երկաթի միջուկներ) եւ գամմա ճառագայթներով: Այս չափաբաժինները կարելի է համադրել ճառագայթման հետ, որը տիեզերագնացները կարող են ստանալ 860-օրյա թռիչքի ժամանակ:

Պարզվել է, որ ճառագայթման ենթարկված առնետները ստուգիչ խմբերի համեմատությամբ ցուցադրել են տարածքում կողմնորոշման թեստերի ավելի բարձր ցուցանիշներ:

Բանն այն է, որ ստուգիչ եւ փորձարարական խմբերի առնետների ուղեղներում տարբերվել են գլուտամատի եւ գամմա-ամինայուղաթթվի խտությունները: Ինչպես հայտնի է, այս մոլեկուլները կենտրոնական նյարդային համակարգում կատարում են նեյրոմեդիատորների գործառնություն: Այսպես՝ գլուտամատը գրգռում է, մինչդեռ գամմա-ամինայուղաթթուն արգելակում:

Անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ ճառագայթահարման ենթարկված առնետների մոտ գամմա-ամինայուղաթթվի մակարդակը նվազած էր, ինչն արդյունքում անդրադարձել է կենտրոնական նյարդային համակարգի ակտիվացման վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է