Չինաստանից 6-ամյա տղան կուլ էր տվել 64 մագնիսե գնդիկ:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պացիենտը, ում անունը չի հրապարակվում, հոսպիտալացվել է փորի ծակող ցավերով: Ցավի եւ անհարմարության պատճառը պարզվել է ռենտգենի շնորհիվ: Արդյունքում երեխան ենթարկվել է 3 ժամ տեւած վիրահատության:
Բժիշկները պատանի պացիենտի վիճակը կայուն են գնահատում: Ընդ որում՝ նրանք նշում են բժշկական օգնության ժամանակին դիմելու կարեւորությունը, քանի որ գնդիկները միանգամայն կարող էին աղիները վնասել եւ պատռել: Նրանց խոսքով՝ այդպիսի սցենարի դեպքում տղայի կյանքին լուրջ վտանգ կսպառնար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր