• Latest news

Գիտնականները կայուն տուբերկուլյոզի դեմ նոր միացություններ են գտել

21 օգոստոսի, 2019  15:16

Ուրալի դաշնային համալսարանի գիտնականները Ի. Յա. Պոստովսկու անվան Օրգանական սինթեզի ինստիտուտից գործընկերների եւ Ն. Ի. Վավլիլովի անվան  ընդհանուր գենետիկայի ինստիտուտի հետ համատեղ սինթեզել են միացություններ, որոնք կարող են արդյունավետ լինել դեղերի նկատմամբ կայուն տուբերկուլյոզի դեպքում:

Mycobacteriaceae բակտերիաները՝ տուբերկուլյոզի հարուցիչները, սովորում են «պաշտպանվել դեղերից եւ ողջ մնալ», ինչի հետեւանքով առաջանում են կայուն շտամներ, որոնց հետ պայքարելը շատ դժվար է լինում:

Դրա համար բժիշկները ստիպված են լինում առավելագույնս տոքսիկ դեղամիջոցներ օգտագործել, որոնք վտնագավոր են նաեւ օրգանիզմի բջիջների համար:

Ռուս գիտնականներն առաջարկել են փոխել կայուն տուբերկուլյոզի բուժման մոտեցումը՝ նոր դեղերի համար որպես հիմք վերցնելով իմիդազոտետրազինների ածանցյալները:

Ածանցյալներն իրենց կառուցվածքով նման են պուրիններին (9H-իմիդազո[4,5-d]պիրիմիդիններ): Սինթեզված նյութերը տարբերվում են կառուցվածքում մեծ թվով ազոտի ատոմների առկայությամբ, ինչը նրանց յուրահատուկ որակներ է հաղորդում:

Բակտերիաները ժամանակի ընթացքում կայունություն են ձեռք բերում նաեւ այդ միացությունների նկատմամբ, բայց այն տարբերվումել է սովորոկլան հակաբիոտիկների նկատմամբ կայունությունից եւ սովորականից ավելի հազվադեպ է զարգացել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է