• Latest news

Նորածին աղջիկը մահացել է մոր կաթի պատճառով

21 օգոստոսի, 2019  13:00

Անգլիայի Դեւոն կոմսության Թինմութ քաղաքից նորածին աղջիկը մահացել է մոր կաթի պատճառով: Հղիության ժամանակ մայրը ցավազրկող է ընդունել, որը, հնարավոր է, հայտնվել է նրա կրծքի կաթի մեջ եւ բերել երեխայի մահվան:

Աղջիկը, որն ընդամենը 5-օրական էր, մահացել է անցյալ տարվա սեպտեմբերի 30-ին, բայց նրա մահվան գործը հիմա է քննվում: Դատաքննության ընթացքում հայտնել են, որ հղիության ժամանակ աղջկա մայրը բժիշկների խորհրդով մեջքի ցավի դեմ «Տրամադոլ» է խմել:

Մոր խոսքով՝ ցավազրկող ընդունելուց հետո ինքը չէր նախատեսում դստերը կրծքով կերակրել, սակայն բժիշկներն ասել են, որ ոչ մի բանից վախենալու պատճառ չունի: Մանկաբույժ Պիտեր Ֆլեմինգը ծանոթացել է գործի նյութերին եւ նշել, որ «Տրամադոլը» համեմատաբար նոր դեղամիջոց է, որը կարող է հայտնվել կրծքի կաթի մեջ եւ նորածնին վտանգ ներկայացնել:

Բժշկի խոսքով՝ հղիության ժամանակ այս դեղամիջոցի ընդունումը ցանկալի չէ:

Դատաբժշկական փորձագետ Իեն Էրոուի եզրակացությամբ՝ երեխայի մահը եղել է «հանկարծակի եւ անկանխատեսելի»: Նա խոստացել է բժիշկ Ֆլեմինգի նախազգուշացումները փոխանցել այն հիվանդանոց, որտեղ աղջիկը ծնվել էր: Գործով քննությունը շարունակվում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել