• Latest news

Մաշկի քաղցկեղի բուժումից հետո կնոջ ճակատին է մնացել Հարրի Փոթերի սպին

21 օգոստոսի, 2019  17:31

Մաշկի քաղցկեղի բուժումից հետո 43-ամյա Էրիկա Բրուքի ճակատին անսովոր սպի է մնացել:

SWNS-ն հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի բնակիչը դեռահաս տարիքից սոլյարիի երկրպագու էր եւ ծովում հանգստանալիս չափազանց հազվադեպ էր օգտագործում  արեւապաշտպան քսուք: Նա 30 տարեկանում կրճատել է սոլյարի հաճախումների թիվը մինչեւ շաբաթական 2 անգամ, սակայն դա նրան չի փրկել ուռուցքային հիվանդության զարգացումից:

Ամեն ինչ սկսվել է 2017 թվականին, երբ նա առաջին անգամ ուշադրություն է դարձրել ճակատի վրայի ոչ մեծ ցավոտ կոշտացմանը: Այնուհետեւ դրա չափերը սկսել են մեծանալ, ինչը նրան ստիպել է բժշկի դիմել: Սկզբում նրան հավաստիացրել են, որ անհանգստանալու պատճառ չկա, սակայն ախտանիշները չէին նահանջում, եւ միայն 2019-ին են նրան ճիշտ ախտորոշում կատարել՝ բազալ բջջային քաղցկեղ:

Մաշկի ախտահարված հատվածը հեռացվել է, ինչի հետեւանքով ճակատին սպի է մնացել, որը նման է Հարրի Փոթերի սպիին:

Էրիկան բոլորին կոչ է անում չկրկնել իր սխալները, չչարաշահել սոլյարիները եւ պարտադիր արեւապաշտպան քսուք օգտագործել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի