• Latest news

Բժիշկները պացիենտի մարմնից մոտ 2 հազար  լեղաքար են հեռացրել

21 օգոստոսի, 2019  18:29

Թաիլանդի 60-ամյա բնակչուհին անգամ պատկերացնել չէր կարող, թե ինչն է իր փորկապության եւ որովայնում ցավերի պատճառը:

The Daily Mail-ը հաղորդում է, որ զննելով հիվանդանոց դիմած կնոջը՝ բժիշկները լեղապարկում քարերի կուտակում են հայտնաբերել:

Համապատասխան վիրահատությունը տեւել է 40 րոպե: Վիրաբույժները ցնցված են եղել՝ հաշվելով լեղաքարերի թիվը՝ 1989, ընդ որում դրանք բոլորը տարբեր չափերի էին:

Մինչ այդ սա բոլորովին էլ ռեկորդային ցուցանիշ չէ: 1987-ին Սասեքսում 85-ամյա կնոջ լեղապարկից հեռացվել էր 23530 քար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել