• Latest news

Ամուսնուց գաղտնի կուրծքը մեծացնել որոշած կինը մահացել է վիրահատական սեղանին (ֆոտո)

22 օգոստոսի, 2019  12:50

Չինաստանի Նանյան քաղաքից 28-ամյա Յան Սյուեն որոշել էր ամուսնուց գաղտնի մեծացնել կուրծքը եւ մահացել է վիրահատական սեղանին:

The Mirror-ը հայտնում է, որ Յանը՝ երկու 2 տարեկան երկվորյակների մայրը, օգոստոսի 18-ի առավոտյան գնացել էր Wanhe Plastic Surgery Hospital կլինիկա:

Իր մորը նա ասել էր, որ 2 ամսվա ընդմիջումից հետո գնում է կրծքի ձեւի շտկման երկրորդ վիրահատությանը եւ որ մինչեւ վիրահատությունը իրեն ոչինչ չի կարելի ուտել: Իսկ ամուսնուն ընդհանրապես ոչինչ չէր ասել:

Նույն օրը՝ երեկոյան, նրան զանգահարել էին կլինիկայից եւ հայտնել, որ կինը մահամերձ է: Գնալով կլինիկա՝ նա տեսել էր, որ կինն անգիտակից է, «նրա աչքերից, քթից, բերանից եւ ականջներից արյուն էր հոսում, իսկ ամբողջ պարանոցի վրա ներարկումներից մնացած հետքեր էին»:

Մահացածի ամուսինը պնդում է, որ իրեն ցույց չեն տվել վիրահատության համար կնոջ համաձայնության մասին վկայող փաստաթղթերը: Ստորագրվել էր միայն մեկ թուղթ, իսկ, ստորագրությունն, ըստ ամուսնու, կեղծել էին:

Դեպքից հետո կլինիկան փակել են: Տեղական իշխանությունները եւ ոստիկանությունը դեռեւս չեն նշում մահվան պատճառը: Գործը հետաքննվում է:

Այս պահին հայտնի է, որ վիրահատությունն իրականացրած կլինիկայի աշխատակիցները բավարար որակավորում չեն ունեցել, իսկ բժշկական հաստատությունում չեն եղել սարքավորումներ, որոնք կօգնեին կարգավորել վիրահատության ժամանակ ծագած բարդությունները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել