• Latest news

Վեյփինգի եւս մեկ զոհ. դեռահասը թոքային անբավարարության պատճառով  10 օր միացված է եղել կենսապահովման սարքին

22 օգոստոսի, 2019  14:00

ԱՄՆ-ում էլեկտրոնային ծխախոտներ ծխելուց հետո գրանցվել է թոքերի վնասման հերթական դեպքը:

Արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ մի անգամ առավոտյան Տեխասի 17-ամյա բնակիչ Տրիստոն Զոհֆելդի մոտ փսխման ուժեղ նոպա է սկսվել:

Մինչ այդ մի քանի օր շարունակ նրա մոտ տենդ եւ քաշի կորուստ էր նկատվում: Դեռահասին շտապ հոսպիտալացում էր պահանջվել: Բժիշկները չէին  կարողանում ճիշտ ախտորոշում տալ, մինչեւ որ ծնողները չէին հիշեցրել այն մասին, որ Թրիստոնը 8-րդ դասարանից վեյփ է ծխում:

Վնասվել էին  դեռահասի երկու թոքերը, սակայն ինֆեկցիայի անալիզները եւ համապատասխան բիոպսիան բացասական էին եղել:

Արդյունքում դեռահասը 18 օր անցկացրել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որից 10 օրը միացված էր եղել կենսապահովման սարքին:

Տրիստոնը մոտ 14 կգ նիհարել էր, իսկ նրա մկաններն այնքան  էին թուլացել, որ նա ստիպված էր նորից սովորել քայլել: Կատարվածից հետո, նա եւ իր ընկերները լիովին հրաժարվել են էլեկտրոնային ծխախոտներից:

«Դրանք այդքան էլ անվտանգ չեն, ինչպես կարծում եք», - նշում է  նա:

Մինչ այդ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի կենտրոնները վեյփինգից հետո դեռահասների եւ երիտասարդ մարդկանց թոքերի վնասման 127 դեպքեր են հետաքննում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել