• Latest news

Վթար, կոտրվածք եւ հոսպիտալացում. Երեխայի ծնվելուց առաջ ամուսնական զույգն իսկական արկած է վերապրել

22 օգոստոսի, 2019  18:35

Բրիտանական զույգ Ջիննա Մագրաթի եւ Մայք Ռոբերտսի համար երեխայի ծնունդը վերածվել է իսկական արկածի:

SWNS-ն հայտնում է, որ զույգը շտապել է բժշկի մոտ ընդունելության, սակայն ավտովթարի է ենթարկվել: Ճանապարհային պատահարի հետեւանքով կոտրվել էր ամուսիններից երկուսի էլ կոճը, եւ նրանք հոսպիտալացվելու կարիք են ունեցել:

Միաժամանակ հիվանդանոցում Ջիննային հայտնել են, որ պտղի սրտի կծկումների հաճախականությունը վկայում է շտապ կեսարյան հատում կատարելու անհրաժեշտության մասին:

Կինը խոստովանում է, որ անչափ վախեցած էր իրադարձությունների այդպիսի սրընթաց զարգացմամբ, քանի որ փոքրիկը պետք է լույս աշխարհ գար ժամկետից 4 շաբաթ վաղ: Բժիշկների խումբը Ջիննային անհրաժեշտ հոգեբանական աջակցություն է ցույց տվել: Աղջկան անվանակոչել են Էմբեր Հարիեթ Ռոբերտս, ծնվելիս նրա քաշը կազմում էր մոտ 2,7 կգ:

Ծնողները նշում են, որ չնայած ողբերգական իրադարձությունների շարանին, իրենք երջանիկ են, որ ամեն ինչ լավ է ավարտվել, եւ իրենց դուստրը առողջական ոչ մի խնդիր չունի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել