• Latest news

Տղամարդը 30 տարի ապրել է ուղեղում 30 սանտիմետրանոց որդով

23 օգոստոսի, 2019  14:13

59-ամյա տղամարդը Չինաստանի Ցզյանսի նահանգից դիմել է բժիշկներին՝ դժգոհելով 30 տարի իրեն տանջող ուժեղ գլխացավերից։ Ինչպես պարզվել է, նրա ուղեղում արդեն մի քանի տասնամյակ ապրել է 10 սանտիմետրանոց հսկա որդ։

Ինչպես տեղեկացնում է AsiaOne պորտալը, հեռավոր 1989-ին պացիենտը, որի անունը չի նշվում, թղթախաղ խաղալիս է եղել եւ հանկարծ վատ է զգացել. սկսել են ցնցվել նրա վերջույթները, իսկ բերանից փրփուր է հոսել։ Նրան հիվանդանոց են տարել, որտեղ ախտորոշել են էպիլեպսիա եւ բուժում նշանակել։

Թեեւ նա կանոնավորապես ընդունում էր նշանակված դեղերը, նրան առաջվա պես անհանգստացնում էին պարբերական նոպաներն ու գլխացավը։ Բայց նա հույս ուներ, որ ժամանակի ընթացքում վիճակը կլավանա։

2015-ին գյուղում, որտեղ ապրում էր պացիենտը, հրդեհ է բռնկվում։ Երբ տղամարդը փորձել է մարել կրակը, նա հերթական լուրջ նոպան է ունեցել։

Պացիենտը քանիցս դիմել է բժիշկներին, բայց ամեն անգամ նրան նույն ախտորոշումն են կայացրել։ Միայն 2019-ի հունիսին բժիշկները որոշեցին ՄՌՏ եւ արյան անալիզ անել, այդ ժամանակ էլ նրա ուղեղում հայտնաբերեցին մակաբույծին, որն էլ թվարկված բոլոր ախտանշանների պատճառն էր։

Վիրաբույժները բարեհաջող վիրահատեցին տղամարդուն եւ հեռացրին որդը։

Բժիշկները ենթադրում են, որ մակաբույծը կարող էր պացիենտի օրգանիզմում հայտնվել այն ժամանակ, երբ նա հում ջուր է խմել բնական աղբյուրից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել