• Latest news

Կարող է արդյոք քաղցածությունն օգնել քրոնիկ հիվանդությունների դեմ պայքարում

24 օգոստոսի, 2019  12:47

Քաղցածությունն իսկապես կարող է դրական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա, քանի որ  այն նվազեցնում է բորբոքումների մակարդակը, ինչպես պարզել են Icahn School of Medicine at Mount Sinai-ի գիտնականները: Նրանց նոր հետազոտությունը հրապարակվել է Cell ամսագրում:

Բորբոքումը իմունային համակարգի նորմալ պատասխանն է օրգանիզմում հայտնված ինֆեկցիաներին: Սակայն քրոնիկ բորբոքումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ առողջության համար, քանի որ այն հանգեցնում է սրտի հիվանդությունների, դիաբետի, քաղցկեղի, ցրված սկլերոզի, աղիքների հիվանդության եւ այլ հիվանդությունների զարգացման:

Գիտնականները պարզել են, որ կալորիաների սահմանափակումը նվազեցնում է քրոնիկ հիվանդությունների մակարդակը եւ օգնում է բարելավել քրոնիկ աուտոիմուն հիվանդություններով պացիենտների վիճակը:

Գիտնականները բժիշկ Միրիամ Մերադի գլխավորությամբ ցույց են տվել, որ  կարճատեւ քաղցածությունը նվազեցնում է արյան մեջ բորբոքային բջիջների քանակը, որոնք կոչվում են մոնոցիտներ:

Ավելին՝ քաղցածության պահին այդ բջիջները փոխվում են «քնի ռեժիմի» եւ ավելի քիչ բորբոքում են առաջացնում, քան մարդկանց այն բջիջները, որոնք նորմալ են սնվում:

Հետազոտողները մտադիր են շարունակել ուսումնասիրել մոլեկուլյար մեխանիզմները, որոնցով քաղցածությունը կարող է  բարելավել քրոնիկ բորբոքային հիվանդություններով պացիենտների վիճակը:

Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ պարբերաբար քաղցած մնալը օգնում է ազատվել 2-րդ տիպի դիաբետից: Եվս մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ քիչ կալորիաներ օգտագործելն իսկապես երկարացնում է  կյանքը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել