• Latest news

6 պարզ խորհուրդ, որոնք կօգնեն նվազեցնել խոլեստերինի մակարդակը

25 օգոստոսի, 2019  16:44

Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել, այդ թվում՝ ինսուլտ եւ ինֆարկտ: Եթե ձեր խոլեստերինը բարձր է, անհապաղ դիմեք բժշկի, որն անհրաժեշտության դեպքում բուժում կնշանակի: Սակայն բուժման հետ մեկտեղ փորձեք նաեւ հետեւել ներքոնշյալ խորհուրդներին, որոնք եւս կօգնեն նվազեցնել խոլեստերինի մակարդակը.

Ավելի հաճախ օգտագործեք վարսակի փաթիլներ

Խոսքը չի վերաբերում արագ պատրաստման վարսակին, այլ ամբողջ հացահատիկային շիլային, որում պարունակվում են մեծ քանակությամբ մանրաթելեր, որոնք եւ նպաստում են խոլեստերինի մակարդակի կարգավորմանը:

Ավելի շատ քայլեք

Քայլքը եւս շատ օգտակար է առողջության համար, այդ պատճառով փորձեք քայլել օրական գոնե 30 րոպե: Որքան շատ դուք շարժման մեջ գտնվեք, այնքան ավելի առողջ կլինի ձեր սիրտն ու անոթները, եւ կպակասի բազմաթիվ հիվանդությունների զարգացման վտանգը:

Օգտագործեք ընկուզեղեն

Ընկուզեղենը (ցանկացած տեսակի) ապահովում է օրգանիզմը տարատեսակ ճարպաթթուներով, որոնք պաշտպանում են արյունատար անոթները խոլեստերինից: Այդ նպատակով խորհուրդ է տրվում օրական օգտագործել շուրջ 45-50 գրամ ընկուզեղեն:

Փորձեք հազվադեպ սնվել տանից դուրս

Ռեստորանների մեծամասնությունում խոհարարները փորձում են պատրաստել ոչ թե օգտակար, այլ համեղ ուտեստներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ ճարպեր, շաքար եւ աղ: Դեռ ավելին, հաճախակի խնայելու նպատակով սնունդը տապակվում է միեւնույն յուղի մեջ մի քանի անգամ, ապուրների մեջ խտության համար ավելացվում է ալյուր, իսկ բանջարեղենային ուտեստները պատրաստվում են ոչ թարմ բաղադրամասերից:

Իսկ եթե դուք պատրաստում եք տանը, ապա կարող եք վերահսկել ձեր ուտեստներում յուղի, շաքարի եւ աղի քանակությունը, բացի այդ, դուք միշտ տեղյակ եք, թե ինչպիսի բաղադրամասերից եք պատրաստում դրանք:

Ավելի շատ ջուր օգտագործեք

Փորձեք օրվա ընթացքում խմել բավականաչափ ջուր. դա օգնում է մաքրել օրգանիզմը՝ դուրս բերելով ոչ պիտանի նյութերը, ինչպես նաեւ նվազեցնում է մի շարք սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը:

Բավականաչափ քնեք

Քնի պակասը բացասաբար է ազդում օրգանիզմում բազմաթիվ գործընթացների վրա, այդ թվում՝ խոլեստերինի մետաբոլիզմի վրա: Եթե ցանկանում եք կարճ ժամանակահատվածում նորմայի հասցնել խոլեստերինի մակարդակը, փորձեք բավականաչափ քնել ամեն գիշեր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի