• Latest news

Ի՞նչ հիվանդություններ կարող է ցույց տալ մշտական ծարավը

24 օգոստոսի, 2019  18:42

Ծարավի զգացողությունը միանգամայն նորմալ է, եթե օդի ջերմաստիճանը չափազանց բարձր է կամ եթե շատ եք շարժվում: Բայց որոշ դեպքերում մշտական ծարավը կարող է ցույց տալ նաեւ տարբեր հիվանդություններ, ինչպիսին են՝

Դիաբետ

Եթե նույնիսկ ջուր խմելուց հետո բերանում, միեւնույն է, չորություն է մնում, դա կարող է լինել դիաբետի ախտանշան՝ վտանգավոր հիվանդություն, որն անտեսել չի կարելի: Եթե ձեզ մոտ այդ ախտանշանը նկատել եք, անպայման հաճախեք բնակության վայրի պոլիկլինիկա՝ թերապեւտի հետ խորհրդակցելու եւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ստուգելու համար:

Երիկամների հետ կապված խնդիրներ

Երիկամների հետ կապված խնդիրների դեպքում նույնպես կարող է առաջանալ ծարավի մշտական զգացողություն: Բայց դրա հետ մեկտեղ, մարդը, որպես կանոն, բավականին հազվադեպ է միզում, եւ նրա մոտ այտուցներ են առաջանում: Եթե ձեզ մոտ այդպիսի ախտանշաններ եք նկատել, չարժի բժշկին այցելությունը հետաձգել:

Թունավորում

Մշտական ծարավը կարող է լինել նաեւ օրգանիզմի թունավորման նշան:

Կալցիումի հաշվեկշռի խախտում

Մշտական ծարավը կարող է նաեւ ցույց տալ կալցիումի հաշվեկշռի խախտումը, որն առաջանում է հարվահանաձեւ գեղձի աշխատանքի խանգարումների պատճառով: Այդ դեպքում մարդու մոտ կարող են լինել նաեւ ոսկորներում ցավեր, մկանային թուլություն, սաստիկ հոգնածություն, հիշողության խնդիրներ:

Մասնագետները հիշեցնում են՝ եթե ձեզ մշտապես անհանգստացնում է ծարավը եւ բերանի չորությունը, նույնիսկ եթե բավականաչափ հեղուկ եք խմում, դա բժշկին այցելելու լուրջ պատճառ է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է