Կոլորադոյի նահանգի եւ Մինեսոտա նահանգի համալսարանների գիտնականների խումբը պարզել է, որ օդի աղտոտվածությունն ուղղակիորեն ազդում է ուղեղի աշխատանքի վրա:
Ուսումնասիրության շրջանակում վերլուծվել է օդի աղտոտվածության մակարդակի մասին տեղեկատվությունն, ինչպես նաեւ 2000-2013թթ. ԱՄՆ 34 նահանգներում հանցավորության վիճակագրությունը: Այս վերլուծությունը ընդգրկել է 301 շրջան ՝ ավելի քան 86 միլիոն բնակչությամբ:
Պարզվել է, որ մթնոլորտում վնասակար նյութերի կոնցենտրացիան եւ այս կամ այն շրջանում դաժան սպանությունների թիվը փոխկապակցված են:
Այսպիսով, որքան վատ է եղել տվյալ բնակավայրում բնապահպանական իրավիճակը, այնքան բարձր է եղել ագրեսիայի եւ բռնության մակարդակը: Բնապահպանության եւ ոչ բռնի հանցագործությունների միջեւ կապ չի հայտնաբերվել:
Գիտնականները ուշադրություն են հրավիրում. մթնոլորտում մեկ քառակուսի մետրում 10 մկգ-ով թունավոր մասնիկների յուրաքանչյուր լրացուցիչ ավելացումը բռնի հանցագործությունների թիվը բարձրացնում է 1.17 տոկոսով:
Ինչ վերաբերում է օզոնի կոնցենտրացիային, ապա մթնոլորտի երկրամերձ շերտերում դրա բարձրացումը՝ մեկ միլիարդում 10 մասնիկի չափով, հանցավորության աստիճանի աճի հետ կապված է 0.59 տոկոսով:
Գիտնականներն այս վիճակը պայմանավորում են նրանով, որ աղտոտված օդն ազդում է ուղեղի աշխատանքի վրա՝ հանգեցնելով ագրեսիայի, տագնապի եւ արդյունքում՝ հանցավոր արարքների:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Epidemiology ամսագրում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր