• Latest news

17-ժամյա վիրահատության ընթացքում վիրաբույժները վերականգնեցին էլեկտրասղոցով վնասված ձեռքը

27 օգոստոսի, 2019  20:23

46-ամյա Էնթոնի Լելիոթը շտապ հոսպիտալացվել էր աշխատավայրում արտակարգ պատահարից հետո. նորոգման աշխատանքների ժամանակ նրա ձեռքը լրջորեն վնասվել էր էլեկտրասղոցով։

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ դաստակը գրեթե լիովին առանձնացել էր ափի եւ մատների հատվածում։ Լոնդոնի հիվանդանոցներից մեկի վիրաբույժները, որտեղ հասցվել էր տուժողը, կատարված վիրահատությունն անվանեցին ամենաբարդերից մեկն իրենց գործունեության ընթացքում։ Նրանք պետք է վերականգնեին ոչ միայն դաստակը, այլեւ նյարդերն ու զարկերակները։

Առաջին վիրահատությունը տեւել է 13 ժամ, եւ շնորհիվ դրա հաջողվեց վերականգնել արյան շրջանառությունն ու մատների զգայունակությունը։ Երկու շաբաթ անց կատարվեց եւս մեկ վիրաբուժական միջամտություն։

Էնթոնին զրկվեց միջնամատից, բայց վնասված ձեռքի գործունակությունն աստիճանաբար վերականգնվեց, եւ նա արդեն կարող է գրիչ բռնել։

Բժիշկների խոսքով՝ տղամարդը հետագայում եւս մեկ վիրահատության կենթարկվի ջլերի վերականգնման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել