• Latest news

Ինչպես երկար ապրել եւ մնալ առողջ. գիտնականները նշել են, թե ինչ մթերք պետք է ներառել սննդաբաժնում

28 օգոստոսի, 2019  18:25

Բուսակերային սննդաբաժինը, որի մեջ բարձր է բուսական սպիտակուցի պարունակությունը, կարող է ավելացնել կյանքի տեւողությունը եւ մարդուն ավելի առողջ դարձնել, պնդում են ճապոնացի գիտնականները։ Նրանք խորհուրդ են տալիս սննդաբաժնում ավելացնել բուսական սպիտակուց՝ լոբազգիներ եւ տոֆու։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Center for Public Health Sciences-ի մասնագետները հետեւել են 70 հազար ճապոնացիների վիճակին գրեթե 20 տարվա ընթացքում։ Պարզվել է, որ մարդիկ, ովքեր բավականաչափ քանակությամբ բուսական սպիտակուց են օգտագործել, ավելի հազվադեպ են մահացել։

Սպիտակուցային դիետաները սովորաբար խորհուրդ են տրվում նրանց, ովքեր ցանկանում են նվազեցնել քաշը։ Նման սնունդն օգնում է ավելի երկար կուշտ զգալ եւ ավելի քիչ ուտել օրվա ընթացքում։ Բայց եթե սպիտակուցի հիմնական աղբյուրը մսամթերքներն են, դա կարող է հանգեցնել մի ամբողջ շարք հիվանդությունների առաջացմանը, այդ թվում քաղցկեղի եւ սրտանոթային համակարգի հիվանդությունների, աթերոսկլերոզի։

Ապացուցվել է նաեւ, որ կարմիր մսից հրաժարումը թույլ է տվել նվազեցնել մահացությունը սրտի հիվանդություններից եւ քաղցկեղից։ Ուստի, փորձագետները խորհուրդ են տալիս անցնել կարմիր կամ վերամշակված մսի սպիտակուցներից բուսական, մրգային եւ հացահատիկային սպիտակուցներին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել