• Latest news

Ձկան յուղը չի կանխում շաքարային դիաբետը. հետազոտություն

29 օգոստոսի, 2019  13:02

Հակառակ տարածված կարծիքի՝ օմեգա-3 ճարպաթթուները չեն կանխում 2-րդ տեսակի շաքարային դիաբետի առաջացումը։ Այս մասին վկայում է 83 ռանդոմիզացված վերահսկվող հետազոտությունների մետա-անալիզը, որն անցկացրել են Արեւելյան Անգլիայի համալսարանի գիտնականները ԱՀԿ պատվերով։ Մետա-անալիզի արդյունքները հրապարակվել են BMJ-ում։

Օմեգա-3 ճարպաթթուների հիմնական տեսակներն են ալֆա-լինոլենային թթուն (ԱԼԹ), էյկոզապետաենային թթուն (ԷՊԹ) եւ դոկոզագեկսանային թթուն (ԴԳԹ)։ Դրանք պարունակվում են մի շարք սննդամթերքներում եւ անհրաժեշտ են ոչ մեծ քանակություններով՝ առողջությունը պահպանելու համար։ ԱԼԹ-ն կարելի է գտնել ընկույզներում եւ սերմերում, իսկ ԷԿԹ-ն եւ ԴԳԹ-ն՝ յուղոտ ձկան եւ ձկան յուղի մեջ։

Գնահատվել է ԷՊԹ եւ ԴԳԹ, ԱԼԹ, օմեգա-6-ի եւ պոլիչհագեցած ճարպաթթուների (ՊՉՃԹ) օգտագործման ավելացման ազդեցությունը դիաբետի եւ գլյուկոզայի մետաբոլիզմի վրա։ Պարզվել է, որ ԷՊԹ եւ ԴԳԹ օգտագործման ավելացումը ոչ մի աղդեցություն չի ունեցել 2-րդ տեսակի շաքարային դիաբետի վրա։ ԱԼԹ, օմեգա 6-ի եւ ՊՉՃԹ օգտագործման էֆեկտների օբյեկտիվ գնահատման համար տեղեկությունները բավարար չէին։ Ավելին, հայտնաբերվեցին որոշ (թույլ) ապացույցներ գլյուկոզայի մետաբոլիզմի վատացման մասին ձկան յուղի մեծ պարունակությամբ հավելումների օգտագործման ժամանակ։

Մետա-անալիզի արդյունքները չեն փոխվել անգամ հետազոտությունների ժամանակ ամենաբարձրորակ թթուների օգտագործման պարագայում։

Նույն գիտնականների նախորդ հետազոտությունը ցույց է տվել, որ երկարաշղթա օմեգա-3-ի հավելումները, որոնք ձկան յուղ են պարունակում, չեն պաշտպանում սրտի հիվանդություններից, կաթվածից կամ մահից։ Իսկ նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք չեն կանխում եւ չեն բուժում դիաբետը, ուստի չի կարելի խրախուսել օմեգա-3-ով հավելումների ընդունումը  դիաբետի կանխարգելման կամ բուժման համար։

Իսկ եթե, այնուամենայնիվ, մարդիկ որոշել են ընդունել ձկան յուղի պարկուճները դիաբետը բուժելու կամ կանխելու, կամ արյան մեջ տրիգլիցերիդների մակարդակը նվազեցնելու համար, նրանք պետք է օգտագործեն օրական ոչ պակաս, քան 4,4 գրամ՝ խուսափելու համար բացասական արդյունքներից, նշել է հետազոտության առաջատար մասնագետ Լի Հուփերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է