• Latest news

Ի՞նչ վտանգներ են թաքցնում սոցցանցերում առողջ կենսակերպի աքաունթները

29 օգոստոսի, 2019  15:17

Instagram-բլոգերները, որոնք առողջ ապրելակերպ են քարոզում, կարող են իրենց հետեւորդների մոտ սննդավարքի խախտումների, մասնավորապես՝ օրթորեքսիայի առաջացման պատճառ դառնալ։

Դա շեղում է, որի ժամանակ ճիշտ սնվելը դառնում է սեւեռուն գաղափար, եւ մարդը չի կարողանում իրեն թույլ տալ ուտել «արգելված մթերքներ», ասենք՝ պիցա կամ տորթ։ Ֆիլադելֆիայի համալսարանի պրոֆեսոր Քրիստինա Հանգանու-Բրեշը պատմում է, որ օրթորեքսիա ունեցող մարդիկ հաճախ տառապում են նաեւ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարմամբ. դա դրսեւորվում է սեւեռուն մտքերով, ֆոբիաներով, հմայություններով տարվելով եւ բարձր տագնապայնության վիճակով։ Դրա ֆոնին օրթորեքսիան շատ արագ է զարգանում։

Վիճակագրության համաձայն՝ օրթորեքսիան ավելի հաճախ հանդիպում է ապահովված մարդկանց մոտ, որոնք գայթակղվում են դետոքսիկացիայի ծրագրերով, օրգանական սննդամթերքներով եւ մարզումներով։

Մասնագետներն ընդգծում են, որ սննդակարգից որեւէ մքերթի բացառումը կարող է հանգեցնել հյուծման, անեմիայի, կանանց դաշտանային ցիկլի խնդիրների, կենսականորեն կարեւոր վիտամինների եւ հանքային նյութերի անբավարարության։

Մեկ այլ խնդիր է նաեւ այն, որ բլոգերները, որպես կանոն, կրթություն չունեն դիետոլոգիայի ոլորտում, դրա համար նրանց խորհուրդները սնվելու վերաբերյալ կարող են ոչ միայն գրագետ ու ճիշտ չլինել, այլեւ վտանգ պարունակել առողջության համար։ Ուստի սնվելու հարցերում ավելի ճիշտ է լսել մասնագետների եւ ոչ թե բլոգերների կարծիքը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել