• Latest news

Ամուր բարուրելու ավանդույթի պատճառով Հայաստանում բարձր է դիսպլազիայի տարածման տոկոսը. վնասվածքաբան

29 օգոստոսի, 2019  19:31

Հայաստանում, աշխարհի այլ երկրների համեմատ, բավական բարձր է դիսպլազիայի տարածման տոկոսը։ Պատճառը դարերից եկող ամուր բարուրման ավանդույթն է։ Այս մասին NEWS.am Medicine-ի հարցազրույցում ասել է Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնի մանկաբուժական օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության բաժնի վարիչ Արա Այվազյանը։

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ամբողջ աշխարհում երեխաների որոշակի տոկոս ծնվում է հոդերի հիպերմոբիլությամբ։ «Գորտի» դիրքում փոքրիկի հոդերը, անգամ առանց բուժման, նորմալ կզարգանան, ինչը չես ասի ամուր բարուրման մասին։ «Կտրականապես չի կարելի ամուր բարուրել։ Դա բարբարոսական հին ավանդույթ է։ Հայաստանում կան շրջաններ, որտեղ ամուր բարուրում են մինչեւ մեկ տարեկան։ Արդյունքը՝ ծնողները ընդունելության են բերում երկու տարեկան երեխայի ազդրի տեղախախտմամբ»,- ասում է Այվազյանը։

Փորձագետը հերքել է գոյություն ունեցող կարծիքը, որ ամուր բարուրելը նպաստում է երեխայի բարեկազմությանը։ «Դրանից ոտքերն ավելի հավասար չեն դառնում, հոդերը լավ չեն զարգանում։ Բացի այդ, ամուր բարուրելիս երեխայի մոտ կարող է նկատվել վիտանին D-ի պակաս, որը սինթեզվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության ներքո (ինչպես հայտնի է, արեւի ճառագայթները հագուստի միջով չեն անցնում)։ Այնինչ, վիտամին D-ի պակասը հանգեցնում է ոսկրերի ոչ ճիշտ կառուցվածքի»,- ընդգծել է վնասվածքաբանը։

Նրա խոսքով՝ դիսպլազիայի բարձր տարածվածություն նկատվում է Կովկասի երկրներում, ինչպես նաեւ Յակուտիայում։ Հայաստանի պարագայում դեր են խաղում ոչ միայն բարուրման ազգային ավանդույթները, այլեւ սքրինինգային ծրագրերի բացակայությունը նորածինների շրջանում, որոնք ներառում են կոնքազդրային հոդերի ՈւՁՀ-ն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է