• Latest news

20-ամյա պատանու թոքը հեռացվելու է էլեկտրոնային սիգարետի պատճառով

30 օգոստոսի, 2019  13:26

20-ամյա Ուոքեր Մաքնայթին սպառնում է թոքի հեռացում էլեկտրոնային սիգարետների պատճառով։

Ինչպես տեղեկացնում է CBS News-ը, պատանին սկսել է օգտագործել JUUL-ի արտադրանքը Ֆլորիդայի քոլեջներից մեկում սովորելու ժամանակ, ընդ որում՝ վեյփից կախվածության համար ընդամենը հինգ ամիս է պետք եկել։ Առողջական խնդիրները սկսվել են տարեսկզբին. նախնական ախտանշանները նման էին գրիպին, եւ բժիշկները դրանց առանձնակի նշանակություն չտվեցին։ Այնինչ, տղայի առողջությունը շեշտակի վատանում էր, սկսվել էին փսխումներ, տենդ եւ սարսուռ։

Ընթացիկ տարվա մարտին պատանին հոսպիտալացվեց թոքաբորբի եւ մահացու վտանգավոր ադենովիրուսի կասկածով։ Բժիշկները ստիպված էին նրան միացնել արտամարմնական մեմբրանային օքսիգենացման սարքին՝ արյունը թթվածնով հագեցնելու համար։

Ուոքերը հիվանդանոցից դուրս գրվեց հինգ ամիս անց, բայց նորից ստացիոնար բուժման կարիք ունեցավ շնչառական խնդիրների հետ կապված։ Բժիշկների գնահատմամբ՝ նրան կարող է սպառնալ ձախ թոքի հեռացումը։

Պատանու մերձավորները առողջական խնդիրները կապում են վեյփինգի հետ եւ հույս ունեն, որ իրենց որդու պատմությունը շատերի համար ուսանելի կդառնա։

Ավելացնենք, որ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները (CDC) հայտարարել են, որ թոքերի ծանր հիվանդությունների մոտ 200 դեպքի հետաքննություն է անցկացվելու, որոնք, փորձագետների կարծիքով, կապված են վեյփինգի հետ։ Վերհանված բոլոր դեպքերը տեղի են ունեցել հունիսից օգոստոս շրջանում, ամերիկյան 22 նահանգներում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է