• Latest news

Կլիմաքսի դեպքում հորմոնալ թերապիան մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը. Օքսֆորդի համալսարան

31 օգոստոսի, 2019  18:55

Կլիմաքսի դեպքում հորմոնալ փոխարինող թերապիան (ՀՓԹ) ունի կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ավելի մեծ հավանականություն, քան կարծում էին նախկինում: Ընդ որում՝ ՀՓԹ բացասական էֆեկտը պահպանվում է այն ավարտելուց հետո 10 տարի: Այս մասին է վկայում Օքսֆորդի համալսարանի խոշորածավալ հետազոտությունը:

Ստացած տվյալների համաձայն՝ ՀՓԹ-ի հետեւանքով կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը կրկնակի բարձր է, քան այսօրվա դրությամբ հայտնում են կանանց: Վկայակոչելով Օքսֆորդի համալսարանի գիտնականներին՝ ВВС-ն հայտնում է, որ Արեւմուտքում 1990-ական թվականներից ի վեր կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղի զարգացման մոտ մեկ միլիոն դեպքը կարող էր առաջանալ հորմոնափոխարինող թերապիայի հետեւանքով:

Գիտնականները հետազոտության ընթացքում հաշվարկել են, որ ՀՓԹ չստացող 100 կանանցից 6-ի մոտ կրծքագեղձի քաղցկեղը կզարգանա 50-ից մինչեւ 69 տարեկանում: Եթե կանայք 5 տարի ամեն օր ընդունել էին էստրոգեն եւ պրոգեստագեն, ապա կրծքագեղձի քաղցկեղն առաջանում էր 100-ից 8-ի մոտ:

Այսպիսով, համակցված ՀՓԹ ընդունող 50 կանանցից մեկի մոտ դրա հետեւանքով կզարգանա կրծքագեղձի քաղցկեղ:

Մասնատված ՀՓԹ-ն, երբ կինն ամեն օր ընդունում է էստրոգեն, իսկ պրոգեստագենը՝ դաշտանային ցիկլի մոտ կեսի ընթացքում, առաջացնում է յուրաքանչյուր 70 կնոջ հաշվարկով կրծքագեղձի քաղցեղի մեկ լրացուցիչ դեպք:

Բացառապես էստրոգենի ընդունումը յուրաքանչյուր 200 կնոջ հաշվարկով առաջացնում է մեկ լրացուցիչ դեպք, սակայն էստրոգենը որպես առանձին հորմոն մեծացնում է արգանդի քաղցկեղի զարգացման հավանականությունը եւ սովորաբար նշանակվում է միայն այն հեռացնելուց հետո:

Այն մասին, որ ՀՓԹ-ն մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը, հայտնի էր: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ այս ուռուցքային հիվանդության առաջացման հավանականությունն առկա է 10 տարուց ավելի, այսինքն՝ ավելի երկար, քան կարծում էին նախկինում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել