• Latest news

Ինչպե՞ս բարձրացնել ինսուլինի հանդեպ զգայունությունը. 4 պարզ խորհուրդ

31 օգոստոսի, 2019  12:50

Ինսուլինառեզիստենտությունը ինսուլինի հանդեպ բջիջների ոչ զգայունությունն է, ինչը առաջացնում է նյութափոխանակության մի ամբողջ շարք խանգարումներ եւ մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների ու 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը:

Ի՞նչ կարելի է անել ինսուլինի հանդեպ զգայունությունը բարձրացնելու համար:

Պարբերական ֆիզիկական ծանրաբեռնվածություն

Աշխատեք օրվա ընթացքում հնարավորինս ակտիվ լինել, ինչպես նաեւ ժամանակ հատկացրեք մարզումներին: Մարզումների ծրագրի մեջ անպայման ներառեք ծանրությունների բեռնման վարժություններ, դրանք օգտակար են մարմնի եւ նյութափոխանակության համար:

Բջջանյութ

Բջջանյութն անհրաժեշտ է աղիների նորմալ գործելու համար, հետեւաբար այն անչափ կարեւոր է ամբողջ օրգանիզմի համար: Բջջանյութ են պարունակում հատիկավոր մթերքները, լոբազգիները, բանջարեղենը եւ շատ այլ մթերքներ: Աշխատեք այս մթերքները դարձնել ձեր ամենօրյա սննդաբաժնի մասը:

Ավելի քիչ սթրես

Սթերսն ընդհանրապես օրգանիզմի համար վտանգավոր է եւ մասնավորպես՝ նյութափոխանակության համար: Ավելին՝ սթրեսը սերտորեն կապված է արյան մեջ գլյուկոզայի կտրուկ բարձրացման եւ ինսուլինի հանդեպ ռեզիստենտության հետ: Ուստի՝ փորձեք հանգստանալու համար ժամանակ գտնել, զբաղվեք յոգայով, մեդիտացիայով եւ այլ պրակտիկաներով, որոնք օգնում են պայքարել սթրեսի դեմ:

Լիարժեք քնեք

Քնի պակասը նույնպես կապված է ինսուլինի հանդեպ զգայունության նվազման հետ: Անչափ կարեւոր է ամեն գիշեր 6-8 ժամից պակաս չքնելը, որպեսզի մեր օրգանիզմը լարված օրից հետո վերականգնվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել