• Latest news

Ցողունային բջիջներից աճեցված հյուսվածքները կօգնեն եղջերաթաղանթի հիվանդություններ ունեցող մարդկանց

31 օգոստոսի, 2019  22:00

Օսակայի (Ճապոնիա) համալսարանի գիտնականները ցողունային բջիջներից (iPS-բջիջներ) աճեցված հյուսվածքների փոխպատվաստման կլինիկական հաջող փորձարկումներ են անցկացրել: Այդ տեխնոլոգիան ապագայում կարող է օգնել եղջերաթաղանթի հիվանդություններ ունեցող մարդկանց:

Ստացված հյուսվածքները գիտնականները փոխպատվաստել են եղջերաթաղանթի հիվանդություն ունեցող պացիենտին: Մինչ պրոցեդուրան պացիենտը գրեթե ոչինչ չի տեսել, իսկ այժմ նրա տեսողության որակը լավացել է: Նշվում է նաեւ, որ որեւէ կողմնակի էֆեկտ նրա մոտ չի եղել:

Գիտնականների գնահատամամբ՝ բուժման նման միջոցը կարող է գործածվել կլինիկական պրակտիկայում 5 տարի անց:

Մոտակա ժամանակները հետազոտողները ցանկանում են եւս 3 նման փոխպատվաստում անցկացնել կերատոկոնուսի (հիվանդություն, երբ եղջերաթաղանթը գնդաձեւի փոխարեն կոնաձեւ ձեւ է ընդունում եւ բարակում է, ինչի հետեւանքով տեսողության որակն ընկնում է, եւ  տեսանելի պատկերն աղավաղվում է) բուժման համար:

Նշենք, որ Ճապոնիայի առողջապահության նախարարությունը դեռեւս մարտին հավանություն էր տվել այդ մեթոդի կիրառմամբ կլինիկական փորձարկումների անցկացմանը: Ավելին, ճապոնացի պաշտոնյաները ռեգեներատիվ բժշկությունը գիտության զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկն էին ճանաչել:

Ավելի վաղ նման փորձարկումները հավանություն էին ստացել այն պացիենտների բուժման համար, որոնք ունեն ցանցաթաղանթի հիվանդություններ, ողնաշարի տրավմաներ եւ այլ խնդիրներ: iPS-բջիջները քիմիական որոշակի ազդեցության դեպքում ունակ են ցանկացած տիպի բջիջ դառնալ, եւ դա ճանապարհ է բացում հյուսվածքներ ստանալու համար, որոնք կարող են փոխարինել վնասված օրգաններին: Սակայն որոշ մասնագետներ կարծում են, որ նման հյուսվածքների փոխպատվաստումը կարող է քաղցկեղ առաջացնել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել