• Latest news

Գիտնականները միկրոասեղներով սպեղանի են մշակել հակաքաղցկեղային միջոցներ հասցնելու համար

31 օգոստոսի, 2019  23:47

Ամերիկացի գիտնականները միկրոասեղներով եզակի սպեղանի են մշակել, որը կարող է ընդամենը մեկ րոպեում հակաքաղցկեղային միջոցներ հասցնել, որոնք օգտագործվում են մելանոմայի՝ մաշկի քաղցկեղի թերապիայի ժամանակ:

Ինչպես պատմում է Xinhua-ն, գիտնականները հավի ձվի խոշոր օվալբումին են օգտագործել որպես մոդելային հակագեն եւ այն սպեղանու միջոցով փոխպատվաստել մկներին: Դրա վրա եղել են միկրոասեղներ, ինչը դեղամիջոցի ներարկումն անցավ է դարձրել:

Արդյունավետությունը համեմատել են ներմկանային եւ ենթամաշկային  ներարկումների հետ: Պարզվել է, որ միկրոասեղներով սպեղանին ոչ միայն չի զիջում ավանդական միջոցներին, այլ նույնիսկ գերազանցում է դրանք. սպեղանու օգտագործումից հետո հակամարմինների մակարդակը 9 անգամ բարձր է եղել ներմկանային ներարկումից հետո հակամարմինների մակարդակից եւ 160 անգամ բարձր, քան ենթամաշկային ներարկումից հետո:

Գիտնականները նման իմունային ռեակցիա են ֆիքսել նաեւ մարդկային մաշկի նմուշների փորձարկման շրջանակում: Մասնագետների խոսքով՝ այդ սպեղանին ցանկացած դեղամիջոցով պատվաստումը նոր մակարդակի վրա է դնում: Ավելին, այն կարող է օգտագործվել նաեւ այլ, այդ թվում՝ հակաքաղցկեղային դեղորայք հասցնելու համար:   

Այն ունի եզակի քիմիական ծածկույթ եւ ոչ պակաս եզակի գործողության սկզբունք: Թերապեւտիկ դեղաչափ հասցնելն արագ է ընթանում, իսկ մաշկից դրա ֆիքսումն ու հեռացումը ժամանակ եւ ջանքեր չեն պահանջում:

Մշակողները հույս ունեն, որ սպեղանին կհայտնվի շուկայում մոտակա 3-5 տարիների ընթացքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել