• Latest news

Մոծակի կծելուց հետո աղջիկը վարակվեց հազվադեպ հիվանդությամբ, որով վարակվում են ձիերը

2 սեպտեմբերի, 2019  10:44

14-ամյա Սավանա ԴեՀարթը ամերիկյան Միչիգան նահանգից մոծակի կխելուց հետո վարակվեց հազվադեպ հիվանդությամբ։

Ինչպես պատմում է Inside Edition-ը, օգոստոսի սկզբին աղջիկն ուժեղ գլխացավ է զգացել, իսկ մի քանի օր հետո բարձրացել է նրա ջերմաստիճանը, սկսել են ցավել հոդերը։ Նրան հասցրել են հիվանդանոց, որտեղ պարզել են, որ նա վարակվել է հազվադեպ հիվանդությամբ՝ ձիերի արեւելյան էնցեֆալիտի վիրուսով (ՁԱԷՎ), որի փոխանցողները մոծակներն են։

Այժմ աղջիկն անգիտակից վիճակում է, միացված արհեստական շնչառության սարքին։ Աղջկա մոր խոսքով՝ թվում է, թե նա արդեն սկսում է արձագանքել հպումներին, եւ եթե ամեն բան նորմալ լինի, սարքը շուտով կանջատեն։

Այս վիրուսով մարդկանց վարակվելու դեպքերը շատ քիչ են. տարեկան գրանցվում է մոտ 7 նման դեպք։ Ինկուբացիոն շրջանը տեւում է 4-10 օր, իսկ հիվանդությունը սովորաբար տեւում է մի քանի օրից մինչեւ մի քանի շաբաթ՝ կախված ծանրության աստիճանից։ Մահացու դեպքերը կազմում են 30-50 տոկոս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել