• Latest news

Գիտնականներն ստեղծել են ատամի էմալի կատարյալ պատճենը

3 սեպտեմբերի, 2019  12:20

Հանչժոուի (արեւելյան Չինաստան) համալսարանի գիտնականները ստեղծել են նոր նյութ, որը կարելի է վստահաբար համարել ատամի էմալի կատարյալ պատճեն. նյութը գրեթե նույն կառուցվածքն ունի, ինչ մարդու ատամի էմալը։

Սթիվեն Չենը South China Morning Post ամսագրի հոդվածում գրել է, որ բյուրեղանման նյութը կարող է աճել ատամների վրա։ Այդկերպ այդ նյութը, որը բաղկացած է կալցիումի ֆոսֆատի իոնների շերտերից, կարող է վերականգնել ատամի վնասված էմալը. հեղուկ նյութի մի քանի կաթիլները կարող են շտկել ծերացող ատամի չնկատվող բոլոր ճեղքերը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ նոր նյութն իսկապես կարող է աճեցնել ատամների վրա բարակ պաշտպանական թաղանթ։ Հանքանյութն ունի այնպիսի կառուցվածք, որը հիշեցնում է ձկան թեփուկը եւ ունի բարձր մեխանիկական ամրություն, գրեթե այնպիսին, ինչպիսին մարդու ատամի էմալն է։ Այդ նյութը կարող է կիրառվել որպես արդյունավետ միջոց կլինիկական պրակտիկայում էմալի էրոզիայի բուժման համար, որը ատամների փչանալու հիմնական պատճառն է։

Հետազոտողների խոսքով, որոնց ղեկավարն է պրոֆեսոր Թան Ժույկանը, հենց այդ նոր նյութի շնորհիվ էլ ատամների վերականգնումը «մշտական կլինի»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել