• Latest news

Կարմրուկի զանգվածային բռնկում Նոր Զելանդիայում. իշխանությունները տագնապ են հնչեցնում

2 սեպտեմբերի, 2019  11:51

Կարմրուկի 960 նոր դեպք է գրանցվել Նոր Զելանդիայում մարտ-սեպտեմբերին, տեղեկացնում է The New Zealand Herald պարբերականը։

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնի գնահատմամբ՝ ներկա պահին երկիրը բախվել է կարմրուկի ամենազանգվածային բռնկմանը վերջին տասնամյակում։ Մինչեւ սեպտեմբերի 2-ը գրանցվել է հիվանդության 963 հաստատված դեպք։ Համաճարակային իրավիճակի բարդացման հետ կապված՝ վարչապետը երկրի բնակիչներին կոչ է արել պատվաստվել իմունացման հատուկ բացված պետական կենտրոններում։

Վարչապետը նշել է, որ  հիվանդության հիմնական օջախը երկրի խոշոր մեգապոլիսն է՝ Օքլենդը, որտեղ երկուշաբթի տեղեկացրել են 804 հաստատված դեպքի մասին։ Քաղաքային վարակիչ հիվանդանոցների հիմնական պացիենտները երեխաներն են եւ 20-29 տարեկան երիտասարդները։

Առողջապահության ազգային նախարարության տվյալներով՝ առաջիկա երկու շաբաթներին բժիշկները սպասում են հիվանդների թվի ավելացում, ինչից հետո կարմրուկի բռնկումը կհասնի գագաթնակետին։

ԱՀԿ տվյալներով՝ կարմրուկը ամենավարակիչ հիվանդություններից է աշխարհում։ Դրա վիրուսը փոխանցվում է հիվանդից ուղղակիորեն օդի միջոցով՝ վարակելով մյուս մարդու լորձաթաղանթը։ Ընդ որում՝ այն ակտիվ է մնում օդում կամ վարակված մակերեսին եւս 2 ժամ։ Որեւէ հատուկ բուժում վիրուսի դեմ գոյություն չունի։

Մինչեւ հակակարմրուկային պատվաստման լայն տարածումը խոշոր համաճարակներ աշխարհում տեղի են ունեցել ամեն 2-3 տարին մեկ, իսկ կարմրուկից ընդհանուր մահացությունը գերազանցել է տարեկան 2,5 մլն մարդը։

2016-ից կարմրուկով հիվանդացությունն աշխարհում աճել է ավելի քան 30 տոկոսով։ Իսկ միակ շրջանը, որտեղ այն նվազել է, Արեւմտա-խաղաղօվկիանոսյանն է (ԱՀԿ որակմամբ)՝ Ճապոնիայից ու Չինաստանից մինչեւ Ավստրալիա եւ Նոր Զելանդիա։ Սակայն 2019-ին հիվանդացողների թիվն աճում է աշխարհի բոլոր տարածաշրջաններում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել