• Latest news

Առողջ սնունդը կարող է նվազեցնել տարիքային մակուլյար դիսթրոֆիայով հիվանդանալու վտանգը

3 սեպտեմբերի, 2019  20:35

Օքլենդի համալսարանի (Նոր Զելանդիա) մասնագետները փորձ են կատարել, որն օգնել է պարզել, որ առողջ սննդի օգտագործումը կարող է կանխել աչքի որոշ հիվանդությունների առաջացումը, այն է՝ տարիքային մակուլյար դիսթրոֆիան (ՏՄԴ), տեղեկացնում է Planet-today-ը։

Այս հիվանդությունը տեսողության կորստի գլխավոր պատճառներից մեկն է այն անձանց համար, ովքեր հատել են վաթսունի սահմանը։ Նման հետեւանքի հանգեցնող պատճառները պարզելու համար գիտնականները վերլուծել են 18 հետազոտությունների արդյունքները։ Պարզվել է, որ մարդիկ, ովքեր իրենց կյանքի ընթացքում պահել են միջերկրածովյան դիետա, նման հիվանդությամբ հիվանդանալուն ավելի քիչ են ենթարկված եղել։

Արեւելյան դիետան, որը ենթադրում է մեծ քանակությամբ լոբազգիների, մրգերի, չզտված ցորենից պատրաստված մթերքների, ինչպես նաեւ ծովամթերքների օգտագործում, նույնպես իջեցրել է մարդու ՏՄԴ-ով հիվանդանալու հավանականությունը։

Իսկ արեւմտյան դիետա պահող անձինք, ովքեր մշտապես օգտագործել են միս, կաթնամթերքներ, ձու եւ հաց, տարեց հասակում տեսողությունը կորցնելու մեծ հավանականություն են ունեցել։

Մասնագետները նշում են, որ անհրաժեշտ է սննդաբաժնում ներգրավել կարոտինոիդներով հարստացված մթերքներ, ինչպես նաեւ հաճախ օգտագործել յուղոտ տեսակի ձկներ։ Այս եւ որոշ այլ մթերքներ կարող են օրգանիզմը հագեցնել օգտակար նյութերով, որոնք օգտակար կլինեն նաեւ աչթքի ցանղաթաղանթի համար։

Տարիքային մակուլյար դիսթրոֆիան տարեց պացիենտների կենտրոնական տեսողության անշրջելի կորստի ամենատարածված պատճառն է։ Այն ավելի շատ տարածված է եվրոպոիդ բնակչության շրջանում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է