• Latest news

Երեխան քերծվածք կամ կոտրվածք ունի. ո՞ւր պետք է դիմել մինչեւ 18 տարեկան երեխաների բուժման համար պետպատվերի շրջանակում

2 սեպտեմբերի, 2019  15:00

Մինչեւ ընթացիկ տարվա հուլիս հիվանդանոցային բուժումն անվճար էր մինչեւ 7 տարեկան երեխաների համար, իսկ այժմ պետպատվերը հասանելի է նաեւ մինչեւ 18 տարեկանների համար, բայց եթե միայն խոսքը հիվանդանոցային բուժման մասին է։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում։

Եթե երեխան քերծվածք ունի, որը վտանգ չի սպառնում նրա կյանքին, նրա բուժմամբ պետք է զբաղվեն շրջանային պոլիկլինիկաները։ Եթե աշխատանքային օրը բարձրանում է երեխայի ջերմությունը, պետք է նորից դիմել պոլիկլինիկա, որտեղ նրան կնշանակեն բուժում կամ անհրաժեշտության դեպքում կուղարկեն հիանդանոց։ Խնդիրներ ունեցող երեխաների հիվանդանոցային բուժումը, խնդիրներ, որոնցով կարելի էր գնալ պոլիկլինիկա, մնում է վճարովի՝ անկախ երեխայի տարիքից։

Իսկ ի՞նչ դեպքերում կարելի է դիմել հիվանդանոց։

Եթե երեխան կոտրվածք ունի, կույր աղիքի բորբոքում կամ ցանկացած այլ վիճակ, երբ նրան հիվանդանոցային բուժում է հարկավոր, նա կստանա այն պետպատվերի շրջանակում։ Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ բուժզննումները նույնպես կկատարվեն պետպատվերի շրջանակում։

Սակայն եթե երեխայի ծնողները նրան տարել են հիվանդանոց՝ պնդելով, որ նրան անհետաձգելի օգնություն է պետք, բայց հետազոտությունը ցույց է տալիս, որ երեխան առողջ է, այդ ժամանակ արդեն պետք է անցկացված հետազոտության համար վճարեն ծնողները, եթե երեխան 7-18 տարեկան է, իսկ մինչեւ 7 տարեկան երեխաների համար հետազոտությունները կրկին կլինեն անվճար։

Ինչ վերաբերում է պլանային դեպքերին, եթե 7-18 տարեկան երեխան, օրինակ՝ նշագեղձերի խնդիրներ ունի եւ նրան վիրահատություն է անհրաժեշտ, պոլիկլինիկայի մանկաբույժը նրան կտա ուղեգիր, որտեղ կնկարագրվի, թե ինչ ախտորոշում ունի եւ ինչ բուժում է հարկավոր։  Այդ ուղեգրով ծնողները կկարողանան երեխային տանել հիվանդանոց (նրանք իրենք կարող են ընտրել, թե որը), որտեղ նրան պլանային վիրահատության կենթարկեն։ Ընդ որում՝ վիրահատության անցկացման ժամկետները կախված կլինեն բացառապես բուժանձնակազմի զբաղվածությունից. «պետպատվերն ավարտվել է, փող չկա»-ի հետ կապված խնդիրներ, նախարարի խոսքով, չեն լինելու։ Եվ ուղեգրերն էլ շուտով էլեկտրոնային կլինեն, այլ ոչ թե թղթից։

Ինչպես նշեց նախարարը, պետությունը հիվանդանոցներին վճարում է բավական բարձր գին պետպատվերի շրջանակում սպասարկումների համար, որպեսզի հիվանդանոցը պացիենտից չպահանջի լրացուցիչ գումարներ։

Նախարարի խոսքով՝ շատ կարեւոր է ճիշտ բաժանել ամբուլատոր ծառայությունները հիվանդանոցայիններից. չի կարելի, որպեսզի պացիենտները դիմեն հիվանդանոցներ այն խնդիրներով, որոնց դեպքում նրանց կարող էին օգնել նաեւ պոլիկլինիկայում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է, որ եթե մարդիկ դիմեն հիվանդանոցներ դատարկ խնդիրներով, դա լրացուցիչ բեռնվածություն կստեղծի բուժանձնակազմի համար, ինչը կվատացնի իսկապես անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող պացիենտներին ցուցաբերվող ծառայությունների որակը։

Ավելի մանրամասն այն մասին, թե ինչ բուժսպասարկումներ են տրամադրվելու մինչեւ 18 տարեկան երեխաներին պետպատվերով, կարելի է իմանալ հետեւյալ հղմամբ. https://med.news.am/rus/news/23032/bolnichnoe-lechenie-operacii-trudnodostupniye-issledovaniya-kakie-imenno-meduslugi-deti-do-18-let-mogut-poluchat-v-armenii-besplatno.html

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է