• Latest news

Գիտնականների միջազգային խումբը մոլորակի վրա մալարիան արմատախիլ անելու միջոց է գտել

2 սեպտեմբերի, 2019  19:32

Գիտնականների միջազգային խումբը բացահայտում է արել, որի միջոցով կարող են նոր դեղամիջոցներ մշակվել, որոնք ոչ միայն կբուժեն, այլ նաեւ կկանխեն մալարիայի տարածումը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում: Դրանք թույլ կտան մահացու հիվանդության դեմ դեղամիջոց ստեղծել, գրում է ՏԱՍՍ-ը:  

Գիտնականները մալարիայի պլազմոդիայի սպիտակուց են հայտնաբերել, որը շատ կարեւոր է իր կյանքի ողջ ընթացքում պարազիտի զարգացման համար: Ստացված տվյալները խոսում են այն մասին, որ դեղամիջոցները թույլ են տալիս բուժել մալարիան ցանկացած փուլում՝ զգալիորեն լավացնելով դրա ընթացքի կանխատեսումը:

Հետազոտության հեղինակներից մեկը՝ Մելբուրնի թագավորական տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Քրիստիան Դորիգը, նշել է, որ ստացված արդյունքներն ուղիղ ճանապարհ են դեպի նոր դեղամիջոցներ, որոնք շրջադարձային քայլ կդառնան մոլորակի վրա մալարիան արմատախիլ անելու ճանապարհին:   

Գիտական աշխատանքն ու լաբորատոր հետազոտությունները պարզել են, որ նյութերը, որոնք ճնշում են պլազմոդիայի սպիտակուցի գործողությունը, կարող են սպանել պարազիտին դրա գոյության ցանկացած փուլում: Դա նշանակում է, որ արդեն վարակված պացիենտների բուժումը կարելի է սկսել՝ չսպասելով հիվանդության առաջին նշանների դրսեւորմանը:

Հաջորդ փուլում հետազոտողները ծրագրում են նոր դեղամիջոց ստեղծել, որը կճնշի սպիտակուցի գործողությունը, ինչպես նաեւ կսկսի դրա կլինիկական փորձարկումը:

Մալարիան վարակիչ հիվանդություն է, որը մարդուն փոխանցվում է մալարիայի էգ մոծակների (Anopheles) միջոցով: Այն առաջացնում են Plasmodium տեսակի պարազիտները: Հիվանդության ընթացքում պացիենտի մոտ բարձր ջերմություն, դող է առաջանում, մեծանում են փայծաղի եւ լյարդի չափերը, անեմիա է առաջանում: ԱՀԿ վերջին տվյալների համաձայն՝ տարեկան 124-283 մլն նման դեպք է տեղի ունենում, 367-755 հազար դեպք՝ հիվանդության հետեւանքով մահվան ելքով: Վարակման դեպքերի 85-90%-ը տեղի են ունենում Աֆրիկայի շրջաններում, ամենից շատ տուժում են մինչեւ 5 տարեկան երեխաները:

Մալարիայի դեմ ներկայումս առկա պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է մոտ 40%: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել