• Latest news

Թարթիչների աճեցման տարածված բյութի-միջամտությունը վտանգավոր է առողջության համար

3 սեպտեմբերի, 2019  21:27

Թարթիչների աճեցման տարածված բյութի-միջամտությունը կարող է վտանգավոր լինել առողջության համար, ասում է բրիտանական Cadogan Clinic ակնաբուժական կլինիկայի բժիշկ Էլիզաբեթ Հոուքսը։

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, վերջին ժամանակներս, ըստ բժշկի, ավելացել է աչքի վարակների թիվը՝ կապված այսպես կոչված կեղծ թարթիչների կիրառման հետ։

«Թարթիչների երկարացման տարբեր ձեւերի աճին զուգընթաց՝ ավելացել է նաեւ կոպերի վարակի հետ կապված անհետաձգելի խնդիրների թիվը»,- նշել է մասնագետը։

Ավելի հաճախ են սկսել հանդիպել, օրինակ, բլեֆարիտի դեպքեր՝ քրոնիկական բորբոքային  հիվանդություն, որի դեպքում թարթիչների վրա հայտնվում են ուռուցքային կոշտուկներ։

Մասնագետը նաեւ հիշեցրել է, որ թարթիչներն առաջին հերթին նախատեսված են աչքերը փոշուց եւ մանրէներից պաշտպանելու համար։ Դրանք նաեւ չափազանց կարեւոր են տեսողության պահպանման համար։ Բյութի-միջամտությունների չարաշահումը կարող է հանգեցնել թարթիչների անդառնալի կորստի եւ տեսողական խնդիրների, դրա համար էլ մասնագետները խորհուրդ են տալիս դրանց մեծ զգուշությամբ վերաբերվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել