• Latest news

Լողավազանում լողալը կարող է մազաթափություն առաջացնել. ռետինե գլխարկը չի օգնի

3 սեպտեմբերի, 2019  18:30

Կանայք, ովքեր լողավազան են հաճախում, կարող են կորցնել մազերը։ Նման եզրակացության են եկել ԱՄՆ գիտնականները կատարած հետազոտության արդյունքների հիման վրա։ Ինչպես պարզել են մասնագետները, մեղավորն այն նյութերն են, որոնք օգտագործվում են ջուրը մաքրելու համար, տեղեկացնում է Planet-today-ը։

Իրենց տեսակետը հաստատելու համար գիտաշխատողները փորձ են կատարել, որին մասնակցել են շաբաթը գոնե մեկ անգամ լողավազան այցելող կանայք, ինչպես նաեւ նրանք, ովքեր լողավազան չեն գնում, այլ նախընտրում են լողալ բնական աղբյուրներում՝ ծով, գետ, լիճ։ Գիտնականները նաեւ հաշվի են առել այն ժամանակը, որը կանայք անցկացրել են ջրում։

Որպեսզի հետազոտությունն ավելի ստույգ լինի, գիտնականները վերցրել են այն հետազոտության արդյունքները, որի ժամանակ կանայք ջրում գտնվել են տասը րոպե, իսկ կամավորներին հետեւելու աշխատանքը կատարվել է մի քանի տարի։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մշտապես լողավազան այցելող կանանց մազերը դարձել են խամրած, փշրվող, թույլ եւ սկսել են ավելի հաճախ թափվել։ Իսկ նրանց մոտ, ովքեր նախընտրել են լողալ բնական աղբյուրներում, մազերի վիճակը ոչ միայն չի վատացել, այլեւ նկատելիորեն լավացել է։

Մազերի կորստի, ինչպես նաեւ դրանց առողջության վատացման պատճառը, ըստ մասնագետների, ջրում քլորակրի ավելացումն է, որը շատ լողավազաններում ավելացվում է նաեւ որպես վարակազերծիչ միջոց։ Գոլորշիանալիս քլորը նստում է մազերի վրա, խախտում դրանց կառուցվածքը, ինչն էլ դառնում է վերջինների վնասման պատճառ։ Գիտնականները նաեւ նշում են, որ ռետինե գլխարկը չի կարող պաշտպանել մազերը քլորի ազդեցությունից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել