• Latest news

Առողջ սնունդը մի՞շտ է թանկարժեք

4 սեպտեմբերի, 2019  21:28

«Ճիշտ սնվելն, իհարկե, լավ է, բայց չափից ավելի թանկ է...»: Վստահ ենք, որ դուք այս արտահայտությունը գոնե մեկ անգամ մտերիմներից որեւէ մեկից լսած կլինեք:

Եվ, թաքցնելու կարիք չկա, համաձայնվել եք այդ թեզին, քանի որ նշի կաթը, փաթեթավորված կանաչ հազարը եւ տարբեր տեսակի սուպերմթերքները դժվար է բյուջետային անվանել:

Մթերքների գները եւ կալորիականությունը համեմատող հետազոտությունները ցույց են տալիս, որ պակաս առողջ սնունդը հաճախ ավելի էժան է: Բայց փորձագետները զգուշացնում են, որ այլ չափանիշներ օգտագործելիս ամեն ինչ հակառակն է, հայտնում է «Վեստին»՝ վկայակոչելով PLOSONE-ին:

Օրինակ՝ երկու շոկոլադե աղանդերը համեմատելիս, որոնցից մեկը ավելի քիչ ճարպ է պարունակում, վերջինի գինը կալորիայի համար բարձր կլինի: Բայց եթե գինը դիտարկենք քաշի միավորով, ապա սիսեռի 200 գրամը ավելի ցածր կարժենա, քան բեկոնի 200 գրամը: Ընդ որում՝ երկրորդ տարբերակը արժե համարել ավելի ճիշտ թեկուզ եւ այն պատճառով, որ խանութում մթերքներ գնելիս մենք կկողմնորոշվենք դրանց քաշով:

Ընդհանրապես ինչո՞ւ է դա կարեւոր

ԱՀԿ տվյալներով՝ ամբողջ աշխարհում ավելի քան 1 900 000 000 մեծահասակներ ավելորդ քաշ ունեն, նրանցից 650 000 000-ը ճարպակալմամբ է տառապում: Ինչ վերաբերում է երեխաներին, ապա նրանց համար հիմնական խնդիր է դառնում ցածր սննդարար արժեքավորությամբ կալորիական սնունդը, որը մեծացնում է ոչ միայն ճարպակալման հավանականությունը, այլեւ ապագայում քրոնիկական հիվանդությունների հավանականությունը:

Առողջ սննդի թրենդը չնայած ինքնին լավն է, լրացուցիչ խնդիր է ստեղծում «ճիշտ» մթերքների գնաճի տեսքով: Եվ այդ դեպքում անչափ կարեւոր է ձեզ հիշեցնել, որ չիա սերմերով յոգուրտները, կտավատի հացը եւ կոկոսի չիփսերը, իհարկե, միանգամայն ճիշտ սնունդ են, բայց առայժմ ոչ ոք այս կարգից չի հանել նաեւ բանջարեղենը եւ մրգերը, լոբին եւ վարսակը, կաթնամթերքը եւ արեւածաղկի սերմերը:

Այո, հետազոտությունները ցույց են տալիս, որ եկամտի ավելի ցածր մակարդակ ունեցող մարդիկ ավելի հաճախ են ընտրում սակավ սննդարար եւ կալորիական մթերքներ։ Միայն թե պատճառն այստեղ այն չէ, որ մթերքներն ավելի էժան են, այլ այն, որ, նախ՝ ավելի լավ են կշտացնում, երկրորդ՝ դրանք հաճախ ավելի հեշտ է պատրաստել։

Ի՞նչ ուտել՝ բյուջեն խնայելու համար

Միսը եւ ձուկը առողջ սննդաբաժնի բաղկացուցիչներն են, որոնք, ի դեպ, կարելի է փոխարինել ավելի էժան, բայց ոչ պակաս սննդարար բուսական սպիտակուցով (լոբի, ոլոռ, ոսպ):

Սուպերմթերքները պակաս գրավիչ կթվան, երբ իմանաք, որ նրանց անվերապահ օգտակարության ապացույցները շատ դեպքերում չափազանցված են:

Սառեցված, պահածոյացված եւ չորացված մրգերն ու բանջարեղենը հաճախ ավելի էժան են թարմերից, բայց եւ նույնքան սննդարար են։ Գումարած՝ ավելի երկար են պահվում, այնպես որ՝ դրանք կարելի է համարձակորեն գնել «ակցիաների» ժամանակ:

«Միայն պետք է տաքացնել» շարքի մթերքները հաճախ պարունակում են ավելի շատ աղ եւ ճարպեր, քան կցանկանայիք։ Որպեսզի ծանր օրվանից հետո միշտ արագ ընթրիքի համար ինչ-որ բան պատրաստելու հնարավորություն ունենաք, մտածեք այն մասին, որպեսզի սիրելի ուտելիքներն ուղարկեք սառցախցիկ՝ դրանք նախապես չափաբաժինների բաժանելով։

Կովի կաթը դեռեւս հարկավոր է օրգանիզմին, այնպես որ՝ այն չի կարելի լիովին փոխարինել ոչ կաթնային կաթով, որը, միեւնույն ժամանակ, ավելի թանկ արժե։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի