• Latest news

Ոսկրածուծի փոխպատվաստումը կկատարվի պետպատվերով. նախարար

3 սեպտեմբերի, 2019  13:25

Հայաստանում ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստման վիրահատությունը կկատարվի պետպատվերով։ Այս մասին ասել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախկինում այս ոլորտում գործել է համավճար. 50 տոկոսը վճարել է պետությունը, մնացած 50 տոկոսը՝ պացիենտը։ Մոտ ապագայում վիրահատության բոլոր ծախսերն իր վրա կվերցնի պետությունը՝ մեկ պացիենտին հատկացնելով 1,6 մլն դրամ։

Նախարարի խոսքով, երբ վիրահատությունն անցկացվում է մեկ պացիենտի համար, այն շատ թանկ է նստում. ամբողջ բաժանմունքն աշխատում է, եւ պահանջվում են հսկայական ծախսեր օդի մաքրման եւ այլ միջոցառումների համար, որոնք անհրաժեշտ են պացիենտին անվտանգ պահելու համար։ Իսկ եթե միաժամանակ նման բուժում ստանան մի քանի պացիենտներ, ծախսերը կհաջողվի նկատելիորեն կրճատել։

Նախարարը նաեւ նշել է, որ մոտ ապագայում նախատեսվում է ստեղծել դոնորական արյան պաշարների կենտրոնացված ռեեստր եւ դրա բաշխման արդյունավետ համակարգ, որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն դոնորական արյուն փնտրել։ Ռեեստրի ստեղծումից հետո հիվանդանոցները կկարողանան դրա օգնությամբ իմանալ, թե որտեղ կա իրենց անհրաժեշտ արյան խումբը, եւ կազմակերպել դրա անվտանգ տեղափոխումը։

Հիշեցնենք, որ ոսկրածուծի առաջին աուտոփոխպատվաստումը Հայաստանում կատարվել է 2017 թվականի ապրիլի 10-ին. պացիենտուհին 50-ամյա արցախցի կինն էր, որը միելոմա՝ արյան չարորակ հիվանդություն ուներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել