• Latest news

Արհեստական ինտելեկտը մշակել է 21 օրում ֆիբրոզը բուժելու մեթոդ

4 սեպտեմբերի, 2019  22:37

Insilico Medicine ընկերության GENTRL տեխնոլոգիան մշակել է 21 օրում ֆիբրոզի բուժման պոտենցիալ մեթոդներ։ Փորձնական թերապիան արդեն ցույց է տվել մկների վրա մինչկլինիկական թեստավորման խոստումնալից արդյունքներ, գրում է HighTech+-ը՝ հղում կատարելով Forbes-ին։ Դա մոտ 150 հազար դոլար է արժեցել։

Համեմատության համար. թեկնածու-դեղամիջոցների որոնման ավանդական մեթոդը մոտ ութ տարի է տեւել եւ միլիոնավոր դոլարներ արժեցել։

ԱԻ-ն մշակել է թեկնածու-դեղամիջոցներ երեք շաբաթում, ինչից հետո գիտնականները որոշել են, թե որն է առավել հեռանկարային դեղամիջոցը։ Այն սինթեզել են  լաբորատորիայում եւ թեստավորել մկների մոդելների վրա, ինչն ընդհանուր առմամբ տեւել է 46 օր։

Ստեղծված դեղամիջոցներն առաջ են բերում են DDR1 ռեցեպտոր, որը մասնակցում է  հիվանդության զարգացմանը, բայց դրա ճշգրիտ դերն առայժմ որոշված չէ։ DDR1-ը ճնշելն այժմ դիտարկվում է գիտնականների կողմից որպես հնարավոր թերապիա, ուստի Insilico Medicine-ի առջեւ նման խնդիր են դրել։

Առայժմ փորձնական թերապիան չի ապացուցել, որ այն ավելի արդյունավետ է գոյություն ունեցող ինհիբիտոր-մոլեկուլներից։ Սակայն ժամանակը եւ ծախսերը անվիճելի փաստարկ են հօգուտ այն բանի, որպեսզի ԱԻ-ն դիտարկվի որպես արդյունավետ գործիք, ընդգծում են հեղինակները։

«Ես հույս ունեմ, որ մեր արդյունքները կփոխեն դեղագործական ընկերությունների թերահավատ վերաբերմունքը ԱԻ-ի հանդեպ բուժման նոր մեթոդների մշակման հարցում»,- ասում է Insilico Medicine-ի ղեկավար Ալեքս Ժավորոնկովը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել