• Latest news

Քաղցկեղը մարդկանց ավելի հաճախ է սպանում, քան սիրտ-անոթային հիվանդությունները

4 սեպտեմբերի, 2019  12:54

Մի շարք երկրներում միջին տարիքի մարդկանց շրջանում որպես մահվան հիմնական պատճառ քաղցկեղը գերազանցում է սիրտ-անոթային հիվանդություններին: Այսպիսին են The Lancet ամսագրում հրապարակված նոր հետազոտության եզրահանգումները:

35-ից մինչեւ 70 տարեկան մեծահասակների շրջանում սիրտ-անոթային հվանդությունները նախկինի պես ամբողջ աշխարհում համարվում են մահվան հիմնական պատճառը, բայց նոր հետազոտությունը ցույց է տվել, որ քաղցկեղի հետեւանքով մահացությունը ներկայումս ավելի հաճախ է հանդիպում, քան եկամտի բարձր եւ միջին մակարդակով որոշ երկրներում սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով: Այդպիսի երկրներին են վերաբերում Շվեդիան, Կանադան, Չիլին, Արգենտինան, Լեհաստանը եւ Թուրքիան:

Հետազոտությունը 5 մայրցամաքներում մահվան պատճառների իր տեսակի մեջ խոշորագույն վերլուծությունն է, նշել է Կանադայի ՄակՄասթերի համալսարանում Ազգաբնակչության ոլորտի հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր եւ գործադիր տնօրեն բժիշկ Սալիմ Յուսուֆը:

Հետազոտողները նշում են, որ «այս համաճարակային անցումը» կարող է կապված լինել եկամտի բարձր մակարդակով երկրներում սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման եւ բուժման բարելավման հետ, մինչդեռ քաղցկեղի կանխարգելման եւ բուժման հաջող ռազմավարությունները, բացի ծխելու դեմ պայքարից, դեռեւս չեն բերել քաղցկեղի դեպքերի մեծամասնության հետեւանքով մահացության զգալի կրճատման:

Հետազոտությունը ներառում է 5 մայրցամաքներում 162 534 մեծահահասակների շրջանում մահացության եւ հիվանդությունների մասին տվյալները: Տվյալները ստացվել են 2005-2016 թվականներին անցկացված PURE կամ «Գյուղական տեղանքում հեռանկարային քաղաքային համաճարակաբանությունը» հետազոտության արդյունքում:

Երկրները բաժանվել էին երեք կարգի.

Եկամտի ցածր մակարդակով երկրներ՝ Տանզանիա, Զիմբաբվե, Բանգլադեշ, Պակիստան եւ Հնդկաստան: Եկամտի միջին մակարդակով երկրներ՝ Ֆիլիպիններ, Իրան, Հարավային Աֆրիկա, Կոլումբիա, Չինաստան, Բրազիլիա, Մալայզիա, Թուրքիա, Լեհաստան, Արգենտինա եւ Չիլի: Վերջապես՝ եկամտի բարձր մակարդակով երկրներ՝ Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կանադա եւ Շվեդիա:

Ըստ այս երկրների տվյալները վերլուծելով՝ հետազոտողները հայտնաբերել են, որ ոչ ինֆեկցիոն հիվանդությունները, ինչպես, օրինակ, սիրտ-անոթային հիվանդությունները, ամբողջ աշխարհում մեծահասակների շրջանում մահացության եւ հիվանդությունների տարածված պատճառն են:

Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ սիրտ-անոթային հիվանդությունները  ավելի հաճախ հանդիպում են եկամտի միջին եւ ցածր մակարդակով երկրներում:

Միաժամանակ, եկամտի բարձր մակարդակով երկրներում եւ եկամտի միջինից բարձր մակարդակով որոշ երկրներում քաղցկեղի հետեւանքով մահացությունն ավելի բարձր է, քան սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով:

Ընդ որում՝ եկամտի ցածր մակարդակով երկրներում «սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահացությունը 3 անգամ բարձր է, քան քաղցկեղի հետեւանքով»:

Ամբողջ աշխարհում սիրտ-անոթային հիվանդությունների եւ մահվան ելքի մեծ մասը կարելի է կանխել, դրանք կարելի է դասել ռիսկի մոդիֆիկացվող գործոնների թվին:

«Դրանցից առավել կարեւոր են «արյան բարձր ճնշումը, ծխախոտը եւ լիպիդները եւ, ինչն ամենազարմանալին է, կրթական ցածր մակարդակը, ինչպես նաեւ աղտոտվածությունը ինչպես նեսում (տանը), այնպես էլ դրսում (էկոլոգիան)»,- ասել է Յուսուֆը:

Լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ՝ որոշելու համար, թե կարելի՞ է արդյոք ստացած արդյունքները տարածել աշխարհի բոլոր երկրների վրա:

Նոր արդյունքները «կարող են օգնել սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, օրինակ՝ ցույց տալով աշխարհում կրթության, սնունդի բարելավման եւ պակաս զարգացած երկրներում տնային տնտեսությունների օդի աղտոտվածության նվազեցման կարեւորությունը»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել