• Latest news

Օքսֆորդի համալսարանի մասնագետները կարող են 90 տոկոս ճշգրտությամբ կանխատեսել սրտի նոպան

5 սեպտեմբերի, 2019  15:14

Բրիտանացի գիտնականները գտել են սրտի նոպայի առաջին նշանների հայտնաբերման գերճշգրիտ միջոցը նոպան սկսվելուց շատ առաջ։ Այժմ դա հնարավոր է դարձել շնորհիվ արհեստական ինտելեկտի օգտագործման, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Times-ին։

Օքսֆորդի համալսարանի մասնագետները ստեղծել են եզակի տեխնոլոգիա արհեստական ինտելեկտի հիման վրա, որը կարող է պարզել սրտի նոպայի բարձր հավանականություն ունեցող մարդկանց՝ դրա առաջացումից մոտ 10 տարի առաջ։ Նոր ծրագիրը կատարում է սրտի համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում ստացված սովորական պատկերների վերլուծություն։ Դրա օգնությամբ մասնագետներն ուսումնասիրել են պերիվասկուլյար ճարպահյուսվածքի առանձնահատկությունները եւ որոշել գեների էքսպրեսիան՝ կապված սպիացման, բորբոքման եւ նոր արյունատար անոթների կազմավորման հետ։

Այսպիսով, ըստ փորձագետների՝ այս ալգորիթմը թույլ կտա որոշել պացիենտի սրտի նոպայի ռիսկը դրա առաջացումից ինը տարի առաջ։ Միեւնույն ժամանակ, այս կանխատեսման ճշգրտությունը, հատուկ կլինիկական փորձարկումների արդյունքներով, կազմել է  85-90 տոկոս։ «Այն, ինչ կարող ենք տեսնել ՀՏ-ի օգնությամբ, սառցաբեկորի գագաթն է։ Մենք մշակել ենք արհեստական ինտելեկտի չափազանց հզոր համակարգ, որը դեպի ներս է նայում եւ պարզում այն գործոնները, որոնք ամենամեծ վտանգն են ներկայացնում պացիենտների համար»,- նշել է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Խարալամբոս Անտոնիադիսը։ Նրա կարծիքով՝ ռիսկի խմբում գտնվող մարդկանց կարող են նշանակվել այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսին են ստատինները եւ ասպիրինը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի