• Latest news

Մսից բոլորովին հրաժարվելը մեծացնում է ինսուլտի վտանգը․ հետազոտություն

5 սեպտեմբերի, 2019  21:20

Մսից բոլորովին հրաժարվելը կարող է հանգեցնել առողջության հետ կապված մի շարք խնդիրների եւ բարձրացնել հեմոռագիկ ինսուլտի՝ գանգուղեղի արյան զեղման վտանգը։ Այսպիսի եզրակացության են հանգել Օքսֆորդի համալսարանի գիտնականները, որոնք 18 տարիների ընթացքում հետեւել են մոտ 50 000 մարդու վիճակին։

The Daily Mail-ը գրում է, որ բուսակերների եւ վեգանների մոտ ինսուլտի վտանգը 20 տոկոսով ավելի է՝ համեմատած մսակերների հետ։ Դրա պատճառը որոշակի վիտամինների դեֆիցիտն է սննդակարգում։

Հետազոտությունը ցույց է տվել, որ բուսակերների եւ վեգանների մոտ հաճախ արյան մեջ խոլեստերինի մակարդակը իջած է եւ ցածր է նաեւ էական վիտամինների, այդ թվում B12-ի մակարդակը։ Ընդ որում, բուսակերների մոտ սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը 22 տոկոսով ավելի ցածր է, քան մսակերների մոտ։ Պեսցետարյանների (խուսափում են մսից, սակայն ձուկ են ուտում) մոտ այդ վտանգը 13 տոկոսով է ցածր։

Փորձագետները խորհուրդ են տալիս մսակերներին կրճատել կարմիր կամ մշակված մսի օգտագործումը՝ հասցնելով այն օրական 90 գրամի։ Սակայն բոլորովին հրաժարվել մսից, հավանաբար, չարժի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի