• Latest news

Անհաջող վիրահատություն. կինը, որ ցանկացել էր խնայողություն անել, Թուրքիայում պլաստիկայից հետո մնացել է այլանդակված մարմնով (ֆոտո)

6 սեպտեմբերի, 2019  16:31

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. նյութի լուսանկարները կարող են տհաճ լինել

47-ամյա Դեբ Թոմպսոնը Մեծ Բրիտանիայից որոշեց դիմել պլաստիկ վիրաբույժներին, որպեսզի հեռացնի որովայնի ավելորդ մաշկը։ Ցանկանալով խնայողություն անել՝ նա որոշեց վիրահատվել Թուրքիայում։ Անհաջող վիրահատությունից հետո նա մնացել է այլանդակված մարմնով։

Ինչպես գրում է Daily Mirror թերթը, 2018 թվականի սեպտեմբերին Դեբը սկսեց զբաղվել սպորտով եւ ճիշտ սնվել, ինչի շնորհիվ նիհարեց 10 կիլոգրամով։ Սակայն նիհարելուց հետո նրա մաշկը կախվեց որովայնի շրջանում։

Դեբը որոշեց միանգամից երկու պլաստիկ վիրահատություն կատարել՝ ձգել որովայնը եւ մեծացնել կուրծքը։ Նա սկսեց հարմար կլինիկա փնտրել, ուսումնասիրեց արձագանքներն ու գները եւ կանգ առավ Թուրքիայի կլինիկաներից մեկի վրա։ Երկու վիրահատության ընդհանուր արժեքը 4000 ֆունտ ստեռլինգ էր կազմում (մոտ 5000 դոլար), շատ ավելի էժան, քան Մեծ Բրիտանիայի կլինիկաներում։

Ընթացիկ տարվա մարտին Դեբը թռավ Ստամբուլ եւ ենթարկվեց 5-ժամյա վիրահատության։ Վիրաբույժները նրան ասում էին, որ վիրահատությունները հաջող են անցել, բայց երբ 4 օր հետո հանեցին վիրակապերը, Դեբը որովայնի վրա տեսավ հսկայական ալիքանման սպի։ Իսկ նա հույս ուներ, որ սպին կոկիկ ու աննկատ կլինի։

Սպին միակ խնդիրը չէր. Դեբի որովայնը խիստ այտուցվել էր։ Բայց վիրաբույժներն ասում էին, որ ամեն բան նորմալ է, եւ որ վերջնական արդյունքը կերեւա միայն 6-12 ամիս հետո։ Վիրահատությունից հինգ օր հետո կինը վերադարձավ տուն։

Որովայնի տեսքը դեպի լավը չէր փոխվում, եւ ապրիլին նա ընդունելություն խնդրեց թերապեւտի մոտ։ Բժիշկը նայեց բորբոքված որովայնը եւ ասաց, որ պետք է սպասել, մինչեւ որ բորբոքային շրջանն անցնի։

Բայց Դեբը չէր կարող այդքան սպասել, միեւնույն ժամանակ նրա որովայնում հեղուկ էր հավաքվում, եւ նա ստիպված էր դիմել ծանոթ բուժքրոջը՝ խնդրելով հեռացնել հեղուկը։

Թուրքիա մեկնելուց հինգ ամիս հետո, սպառնալով դատարանով, նա վիրաբույժին ստիպեց վճարել 1,8 եվրո փոխհատուցում։

«Բայց դա չէր կարող ամոքել իմ հոգեկան տառապանքները,- խոստովանել է նա։- Ես ցանկանում էի ավելի ինքնավստահ դառնալ, բայց դժբախտ դարձա։ Կուրծքս մեծացնելուց գոհ եմ, բայց որովայնս այլանդակել են»։

Դեբն այժմ պատրաստվում է վիրահատության, որը կշտկի որովայնի ձեւը, արդեն բրիտանական կլինիկայում։ Բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են պլաստիկ վիրահատություն անել, նա խորհուրդ է տալիս ուշադիր ուսումնասիրել ոչ միայն կլինիկան, այլեւ վիրաբույժին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է