• Latest news

Հղիության ընթացքւմ սթրեսը բացասաբար է ազդում նորածնի վրա

7 սեպտեմբերի, 2019  23:43

Ապագա մայրերի հղիության ընթացքւմ սթրեսը բացասական ազդեցություն է թողնում նորածնի առողջության վրա՝ զգալիորեն բարձրացնելով նրա մոտ զանազան հոգեկան խանգարումների առաջացման ռիսկը։ Հետազոտությունների արդյունքում նման եզրահանգման է եկել իռլանդացի գիտնականների խումբը, հաղորդում է Times-ը։

Հետազոտությանը մասնակցել են 1970-ականների կեսերին ծնված 4 հազարից ավել երեխաներ։ Իռլանդիայի վիրաբույժների դուբլինյան թագավորական քոլեջի (RCSI) մասնագետները հետազոտել են հղիության ընթացքում ապագա մայրերի էմոցիոնալ վիճակի փոփոխություների  մասին տվյալները եւ դրանք համադրել են երեխաների հոգեկան առողջության հետ՝ վերջիններիս տարբեր տարիքներում։ Դրա համար ծննդաբերությունից առաջ կանայք հատուկ հարցաթերթիկներ են լրացրել, որոնցում նշել են առօրյա կյանքում իրենց սթրեսի մակարդակը։  

Արդյունքները ցույց են տվել, որ նրանց համարյա կեսը մշտապես ունեցել է ուժեղ անհանգստության զգացում։

Գիտնականները նշում են, որ վերոհիշյալ կանանց երեխաները 3,5 անգամ ավելի հաճախ են տառապել հոգեկան խնդիրներով։ Ըստ բժիշկների, նման երեւույթների պատճառ կարող է լինել ինչպես գենետիկան, այնպես էլ այն, որ հղիության ընթացքում մոր անհանգիստ վիճակը կարող է փոխանցվել երեխային։

Նախկինում արված հետազոտություններն ապացուցել են, որ ապագա հայրերի սթրեսային վիճակը երեխայի ծնվելուց առաջ եւ նրա աճի սկզբնական շրջանում նույնպես ավելացնում է մանուկների մոտ զանազան հոգեկան խանգարումների զարգացման ռիսկը։ Մասնավորապես՝ Քեմբրիջի համալսարանի գիտնականների դիտարկումները ցույց են տվել, որ այն մանուկները, որոնց հայրերը սթրես են տարել, սովորաբար ավելի հաճախ են անհանգստության զգացում ունեցել, ավելի կամակոր են եղել եւ հակված են եղել հիստերիկայի։ Ավելին, եթե ծնողներն ինչ-որ խնդիրներ են ունեցել միմյանց հետ փոխհարաբերություններում, որոնք արտահայտվել են վեճերով եւ այլ կոնֆլիկտային իրավիճակներով, ապա նրանց երեխաները, մանավանդ երկու տարեկան հասակում, եղել են ավելի ճնշված, լացկան ու վախկոտ, քան այն երեխաները, որոնց ծնողների միջեւ առկա է եղել փոխըմռնում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի