• Latest news

5 տարածված սովորություն, որոնց պատճառով դուք աննկատ գիրանում եք

8 սեպտեմբերի, 2019  11:31

Մեզնից յուրաքանչյուրն ունի սովորություններ, որոնք մենք չենք նկատում եւ որոնք դանդաղ, սակայն հաստատուն կերպով վնասում են մեր կազմվածքը եւ հանգեցնում քաշի ավելացման: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդպիսի մի քանի սովորություններ, որոնցից, բնականաբար, պետք է ազատվել, եթե դուք չեք ցանկանում գիրանալ:

Նախաճաշին մեծ քանակությամբ քաղցրավենիք

Համարվում է, որ քաղցրավենիքը կարելի է եւ պետք է օգտագործել օրվա առաջին կեսին, սակայն դա պարզապես վտանգավոր միֆ է: Իրականում ցանկացած տեսակի քաղցրավենիքը բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ինչը հանգեցնում է ինսուլինի բարձրացված չափաքանակին: Նախ, քաղցր նախաճաշից հետո դուք կզգաք քաղց շատ կարճ ժամանակ անց, դեռ ավելին, գլյուկոզայի եւ ինսուլինի այդպիսի տատանումները ժամանակի ընթացքում կարող են խնդիրներ առաջացնել:

Քնի պակաս

Եթե դուք պարբերաբար քիչ եք քնում, ապա ավելի շատ եք զգում քաղց օրվա ընթացքում՝ հաճախ անգամ չնկատելով դա: Մի շարք հետազոտություններ արդեն վաղուց ապացուցել են կապը քնի պակասի եւ ավելորդ քաշ հավաքելու միջեւ: Այդ իսկ պատճառով, եթե ցանկանում եք նիհարել կամ պահպանել առկա քաշը, անհրաժեշտ է պարբերաբար բավարար չափով քնել:

Սթրեսային իրավիճակներ

Սթրեսի ժամանակ բարձրանում է կորտիզոլ հորմոնի, ինչպես նաեւ բետատրոֆին սպիտակուցի մակարդակը, որը ճնշում է օրգանիզմում ճարպերի պառակտման գործընթացը: Հետազոտությունները ցույց են տվել, որ օրգանիզմում կորտիզոլի բարձր մակարդակի դեպքում որովայնի շրջանում ճարպ է կուտակվում անգամ այն մարդկանց մոտ, որոնք երբեւէ ավելորդ քաշի խնդիր չեն ունեցել:

Ոգելից խմիչքներ

Գոյություն ունի կարծիք, որ ակլոհոլի չափավոր օգտագործումն օգտակար է օրգանիզմի համար: Կան նաեւ այլ հետազոտություններ, համաձայն որոնց՝ ալկոհոլի ցանկացած քանակությունն իրականում վնասակար է: Կա հայտնի փաստ. ոգելից խմիչքները պարունակում են մեծաքանակ կալորիաներ, եւ դրանց հաճախակի օգտագործման դեպքում դուք կսկսեք գիրանալ:

Փոքրաքանակ սնունդ օրվա ընթացքում

Եթե դուք օգտագործում եք ավելի պակաս, քան անհրաժեշտ է օրգանիզմին, այն սկսում է կուտակել էներգիան եւ դանդաղեցնում է նյութափոխանակությունը: Արդյունքում դուք ոչ միայն չեք նիհարում, այլեւ կարող եք գիրանալ: Այդ իսկ պատճառով ավելի ճիշտ է չսահմանափակել կալորիաները. ավելի լավ է սնվել հաճախ եւ փոքր չափաբաժիններով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է