• Latest news

Որո՞նք են գլխի եւ պարանոցի քաղցկեղի ախտանշանները

8 սեպտեմբերի, 2019  14:20

Գլխի եւ պարանոցի քաղցկեղային հիվանդությունները սովորաբար ախտորոշվում են շատ ուշ, ինչը զգալի չափով կրճատում է բուժման շանսերը: Խնդիրն այն է, որ այդ հիվանդությունների ախտանշանները վառ արտահայտված չեն, եւ մարդիկ տեւական ժամանակ ուշադրություն չեն դարձնում դրանց:

Գլխի եւ պարանոցի չարորակ ուռուցքներն ամենից հաճախ հայտնվում են քթի խոռոչում, բերանի խոռոչում, կոկորդում: Ինչպես նաեւ հնարավոր են լեզվի եւ թքագեղձերի քաղցկեղային հիվանդություններ:

Հատկանշական է, որ այդ հիվանդությունները երեք անգամ ավելի հաճախ հանդիպում են տղամարդկանց շրջանում: Համարվում է, որ դա կապված է այն հանգամանքի հետ, որ տղամարդիկ ավելի հաճախ եւ մեծ քանակությամբ են ծխում եւ օգտագործում ոգելից խմիչքներ, ինչպես նաեւ ավելի քիչ են հետեւում բերանի խոռոչի խնամքին:

Ո՞ր նշաններով հնարավոր է կասկածել գլխի եւ պարանոցի քաղցկեղը:

Մասնագետների խոսքով՝ ուշադրություն պետք է դարձնել հետեւնալ ախտանշաններին.

  • Բերանի տհաճ հոտ: Իհարկե, դա կարող է վկայել բազմաթիվ հիվանդությունների մասին, այդ թվում՝ աղեստամոքսային, սակայն անտեսել այդ ախտանշանն ամեն դեպքում չարժե:
  • Բերանի խոռոչում եւ լեզվի վրա փոքր խոցերը եւս մեկ ախտանիշ են, որի դեպքում խորհուրդ է տրվում դիմել բժշկի:
  • Մաշկի վրա հայտնված կոնաձեւ կոշտուկները եւս կարող են լինել քաղցկեղային գոյացություններ, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում դրանք ցույց տալ բժշկին:
  • Մշտական կոկորդացավը եւս կարող է տարբեր հիվանդությունների ախտանշան համարվել: Եթե կոկորդի ցավը տեւական ժամանակահատվածում չի անցնում, ցանկալի է այն այցելել բժշկի:
  • Թքի մեջ արյունոտ արտազատուկների առկայությունը մեկ այլ տագնապային նշան է, որի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել