• Latest news

Հազարավոր անծանոթներ բացիկներ են ուղարկել հիվանդ տղային եւ վերադարձրել են ապրելու նրա ցանկությունը

7 սեպտեմբերի, 2019  18:40

13-ամյա Ռիս Ուիլյամսը՝ անգլիական Բոլթոն քաղաքից, որը գտնվում է Մեծ Մանչեսթեր կոմսությունում, անծանոթներից ավելի քան 3000 բացիկ է ստացել, ինչը վերադարձրել է ապրելու նրա ցանկությունը։ Ծանր հիվանդության պատճառով տղան չէր ուզում այլեւս ապրել եւ մտածում էր ինքնասպանության մասին։

The Mirror-ը պատմում է, որ Ռիսը հիվանդ է բուլեզային էպիդերմոլիզով, որը ի ծնե հիվանդություն է, եւ որը նրա մաշկը դարձնում է չափազանց զգայուն ու հեշտ վնասվող։ Նրա մաշկի վրա նույնիսկ աննշան ազդեցությունից անընդհատ առաջանում են փուչիկներ եւ էրոզիաներ, այդ իսկ պատճառով նրա վերջույթները ստիպված վիրակապում են, իսկ վերքերն ու բշտիկները՝ մշակում։

Մի պահ տղան այնքան է հոգնել այդ բոլոր տանջանքներից, որ մտածել է ինքնասպանության մասին եւ հայտարարել է, որ այլեւս չի դիմանում։ Վախեցած մայրը տղային ոգեշնչելու միջոց է մտածել՝ նա Facebook-ի օգտատերերին խնդրել է որդու 14 ամյակի կապակցությամբ նրան բացիկներ ուղարկել։

Ընդամենը մի քանի օրվա ընթացքում Ռիսը ստացել է ավելի քան 3000 բացիկ եւ նվերներ միայն բրիտանացիներից, սակայն աշխարհի տարբեր ծայրերից՝ Կատարից, ԱՄՆ-ից, Չիլիից եւս նա բացիկներ է ստացել։ Դրանք այնքան շատ են եղել, որ Ուիլյամսների տուն փոստային ֆուրգոն է եկել՝ լցված միայն Ռիսի համար նամակներով։

Տղայի մայրը պատմել է, որ նա շատ երջանիկ էր, երբ տեսել է այդքան մեծ թվով բացիկներ։ Իր ինկերոջ հետ միասին նա ուշադիր կարդում է այդ բացիկները։

Կնոջ հաղորդակցությանը արձագանքել է նաեւ տեղի ֆուտբոլային «Բոլթոն Ուոնդերերս» թիմը, նրանք տղային առաջարկել են իրենց թալիսմանը դառնալ, իսկ նա ուրախությամբ համաձայնել է

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է